Ռադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է
Միջազգային
Առանց ԱՄՆ աջակցության՝ Ուկրաինայի ռազմական պարտությունը ժամանակի հարց է։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով դավաճանության կասկածանքով գտնվում է քննչական մեկուսարանում։
«Ներկա պայմաններում, առանց ամերիկյան ռազմական աջակցության և Եվրոպայի բանավոր աջակցությամբ, Ուկրաինայի ռազմական պարտությունը միայն ժամանակի հարց է»,- նշել է նա։
Դուբինսկին հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ցանկանում ընդունել իրականությունը, և նրա «քաղաքական ավարտը կանխորոշված է»։
https://iravunk.com/sim/?p=311140&l=am/