Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում. Քեռյան

Ներքաղաքական

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը օրերս Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում ընթացող իրավիճակը: Հանդիպման ընթացքում երկու առաջնորդները, ընդգծելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման մասին, խոսել են նաեւ տարբեր խնդիրներից: Նրանք կարեւորել են երկկողմ համագործակցության խորացումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսական, քաղաքական եւ ռազմական շփումները։ Նշենք, որ սա Էրդողանի եւ Ալիեւի միջեւ վերջին մեկուկես ամսվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է երկու երկրների առաջնորդների մոտեցման հաճախականության ու կարեւորության մասին։ Իսկ թե այս հանդիպումներն ինչպիսի՞ գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցություններ կարող են ունենալ նաեւ Հայաստանի համար, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ տեսակետը:


— Հարավային Կովկասում տիրող իրավիճակն այս պահին ինչպիսի՞ փուլում է եւ Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Վերջին շրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները մտնում են իրենց առավել ակտիվ եւ բարդ փուլերից մեկը, Հայաստանի իշխանությունները քննարկում են մի կարեւոր նախաձեռնություն. փոխարենը՝ ընդունել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ճանապարհային պահանջները, Երեւանը պատրաստակամություն է հայտնում առաջարկել այլընտրանքային երթուղիներ՝ անցնող Հայաստանի տարածքով, որոնք կարող են ծառայել ադրբեջանական բեռնափոխադրումների իրականացման համար։ Սակայն այս նախաձեռնության հիմքում դրված է մի կարեւոր նախապայման՝ նշված երթուղիները գործելու են բացառապես մաքսային ձեւակերպումների եւ հայկական համապատասխան վերահսկողության ներքո։
Մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է։ Բաքուն ոչ միայն պատրաստ չէ ընդունել նման պայմանները, այլեւ պահանջում է որոշակի վերահսկողական մեխանիզմներ՝ այդ ճանապարհների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իր տարածքով հայկական բեռների տեղափոխումը չի կարող իրականացվել առանց հստակ ու երաշխավորված պայմանավորվածությունների, առավել եւս՝ հաշվի առնելով ներկայիս լարված եւ թշնամական հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ բանակցվող երթուղային լուծումները դրանք խորը քաղաքական ենթատեքստ ունեն եւ կարող են ազդել ամբողջ տարածաշրջանի ուժային հավասարակշռության վրա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար, եւ պատրաստ է իր ճանապարհային ենթակառուցվածքը տրամադրել բեռնափոխադրումների համար։ Սակայն նա հստակեցրել է, որ նման օգտագործումը չի կարող իրականացվել ՀՀ սուվերեն վերահսկողության հաշվին։ Հայաստանի համար անընդունելի է ցանկացած առաջարկ, որը կարող է նվազեցնել պետության ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ։
Այստեղ առաջ է գալիս նաեւ մեկ այլ կարեւոր եւ խորքային հարցադրում՝ արդյո՞ք այս գործընթացների պայմաններում Հայաստանը չի կորցնում իր վերահսկողությունն ու ազդեցությունը՝ փոխանցելով որոշ լծակներ Իրանին։ Քանի որ Իրանը նույնպես ունի նշանակալի աշխարհաքաղաքական հետաքրքրություններ տարածաշրջանում, հնարավոր է, որ նա փորձի օգտագործել ստեղծված իրավիճակը ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական-քաղաքական դիրքերը ամրապնդելու համար։


— Արդյոք կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը ներկայումս կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում։ 

— Տեսանելի է, որ Մոսկվան ձգտում է վերանայել իր դիրքերը նախկին Խորհրդային տարածքում՝ փորձելով վերականգնել այն ազդեցությունը, որն ի սկզբանե կորցրել էր Խորհրդային միության փլուզումից հետո։
Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց ի վեր՝ արդեն երկու տասնամյակ շարունակ, Կրեմլը հետեւողականորեն իրականացնում է քաղաքականություն, որի առանցքում Ռուսաստանի՝ նախկին Խորհրդային հանրապետությունների վրա վերահսկողության եւ ազդեցության վերակերտումն է։ Եթե փորձենք պարզ բառերով ձեւակերպել Ուկրաինայի պատերազմը սկսելու հիմնական պատճառը, ապա կարելի է ասել, որ այն ռուսական ազդեցության սահմանների վերականգնման ուղիներից մեկն է։ Եվ սա տարածվում է ոչ միայն Ուկրաինայի վրա, այլեւ բոլոր հետխորհրդային երկրների՝ այդ թվում Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ նույնիսկ Բալթյան երկրների։
Այդ գործընթացը, սակայն, բախվում է բազմաշերտ խոչընդոտների։ Մի կողմից՝ Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում զիջել իր դիրքերը այս տարածաշրջաններում։ Մյուս կողմից՝ այն ստիպված է հաշվի նստել համաշխարհային ուժերի՝ հատկապես ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Թուրքիայի աճող ներգրավվածության հետ։ Սրանք խաղացողներ են, որոնք նույնպես ունեն հետաքրքրություններ հետխորհրդային տարածքում։
Բացի այդ, Ուկրաինայի պատերազմը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի ռեսուրսներին։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ այդ պատերազմը կարող է տեւել տարիներ շարունակվել, իսկ Մոսկվան կարող է ժամանակավորապես դադարեցնել ակտիվ ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում՝ կենտրոնանալով Ուկրաինայի ուղղությամբ:
Այնուամենայնիվ, Կրեմլը չի հրաժարվում իր ռազմավարական նպատակներից։ Վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ մի շարք խորհրդակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են հարաբերությունները «բարեկամական» պետությունների հետ։ Սա եւս մեկ ազդակ է, որ Պուտինի քաղաքական թիմը դեռ դիտարկում է ազդեցության նոր սահմանների վերագծման հնարավորությունը։
Արդյո՞ք Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, կախված է ոչ միայն ներքին ռեսուրսներից, այլեւ գլոբալ աշխարհակարգում տեղի ունեցող փոփոխություններից։ Թրամփի իշխանության գալով՝ Միացյալ Նահանգները հնարավոր է ավելի մեղմ լինի Ռուսաստանի նկատմամբ, եւ Մոսկվան կարող է ստանալ նոր հնարավորություններ իր ազդեցությունը վերականգնելու համար։
Սակայն ներկայում՝ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի առնչությամբ Մոսկվան չի հրապարակել հստակ պաշտոնական ռազմավարություն։ Այդ անորոշությունը թույլ չի տալիս կանխատեսել, թե արդյոք Ռուսաստանը իսկապես կկարողանա վերագտնել իրեն որպես գերիշխող ուժ հետխորհրդային տարածքում։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=311123&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան