Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե Արայիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։ Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։

Ըստ Մելքումյանի` բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին։ Նրա հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, ինչպես Հարությունյանը, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ` չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում: Եվ որպեսզի 9 ամիս բլոկադայից հետո առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը չթողնենք առանց նախագահի, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»,– ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանի հետ այս կամ այն ձևով անընդհատ բանակցություններ են ընթացել։ Դրանք վարել են և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Ադրբեջանի հետ բանակցել է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որին ավելի վաղ անդրադարձել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ։ Մելքումյանի խոսքով` Հարությունյանը միակն էր, որի հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։

«Այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ, որը Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», - հավելեց մեր զրուցակիցը։

Սակայն եթե անգամ ղարաբաղյան պատվիրակությունը մեկներ Սոֆիա կամ այլ տեղ, ապա անհնար է պատկերացնել, թե Ադրբեջանը կստորագրեր խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ տեղը կընկներ։

Մելքումյանը համոզված է, որ դա կլիներ բանակցությունների հերթական իմիտացիան։

«Ի վերջո, մենք համոզվեցինք, թե որն էր Բաքվի նպատակը»,– ասաց նա։

Մելքումյանի խոսքով` դեռ հնարավորություն կլինի սթափ և առանց էմոցիաների վերլուծելու սեպտեմբերյան այդ օրերին տեղի ունեցածը, այդ թվում՝ Եվլախի բանակցությունների արդյունքները: Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։ Բայց մի հարցում նա վստահ է՝ Սամվել Շահրամանյանի քայլերը թույլ տվեցին փրկել տասնյակհազարավոր կյանքեր, զինվորականների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունների գործողությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել համեմատաբար անվտանգ տարհանում։  

https://iravunk.com/sim/?p=311093&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան