«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)
Միջազգային
Ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ ռուսական ուժերը գործնականում Դնեպրոպետրովսկի մարզ են մտնում: Նովոպավլովսկի ուղղությամբ ուժերի «Կենտրոն» խմբի ստորաբաժանումները վերջերս գրավել են Պրեոբրաժենկան, գրոհում են Կոտլյարովկան և ամրանում Նադեևկայի գորշ գոտում` նաեւ հյուսիսից Կոտլյարովկան շրջանցելու համար։
«Ռուսները գրոհում են Կոտլյարովկան և փորձում են Պրեոբրաժենկայի շրջանից հեղեղատով շարժվել, այնպես որ այստեղ իրավիճակը շատ ծանր է, ռուսներին հաջողվեց պատրաստել, զինամթերք և անձնակազմ բերել: Հիմա իսկական դժոխք կսկսվի»,- դժգոհում են Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները:
«Սերեբրյաննոեից հարավ նույնպես գրոհները շարունակվում են... Դնեպրոպետրովսկի սահմանի ուղղությամբ հակառակորդը անընդհատ գրոհում է ուկրաինական դիրքերը՝ թե տեխնիկայով, թե հետևակով»,- հայտնում է ուկրաինական աղբյուրը: