Լենինի դամբարանը կփակվի
Միջազգային
Մոսկվայում Լենինի դամբարանը այցելուների համար կփակվի ապրիլի 23-ից մայիսի 19-ը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով պաշտպանության դաշնային ծառայությանը։
«2025 թվականի ապրիլի 23-ից մայիսի 19-ը միջոցառումների նախապատրաստման և անցկացման պատճառով՝ այցելուներին թույլ չեն տա մտնել Վ. Ի. Լենինի դամբարան և Կրեմլի պատի մոտ գտնվող նեկրոպոլիս»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այս տարվա փետրվարին դամբարանն արդեն երկու ամսով փակ էր կանխարգելիչ աշխատանքների պատճառով։ Դամբարանում պլանային սպասարկումը սովորաբար իրականացվում է երկու տարին մեկ անգամ: Վերջին անգամ աշխատանք է իրականացվել 2023 թվականին։
Մանրամասներ չեն նշվում, սակայն հայտնի է, որ շենքում կատարվում են կենսաքիմիական աշխատանքներ և ջերմաստիճանի ստուգում։ Բացի այդ, Լենինի զմռսված մարմնի հետ աշխատում են Բժշկական և բուրումնավետ բույսերի համառուսաստանյան ինստիտուտի մասնագետները, և նրա կոստյումը փոխվում է մի քանի տարին մեկ։
Լենինի դամբարանը սովորաբար բաց է հանրության համար ամեն երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 10:00-13:00-ը:
https://iravunk.com/sim/?p=311070&l=am/