Ռադայի պատգամավորը հայտնել է Ուկրաինայի պարտության ժամկետը
Միջազգային
Եթե ԱՄՆ-ը դուրս գա հակամարտության կարգավորման բանակցություններից, Ուկրաինան կարող է պարտվել արդեն 2025 թվականի աշնանը։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
«Ռազմաճակատում իրավիճակի կտրուկ վատթարացում կլինի՝ զենքի, մարդկանց պակասի, դասալքության, բարոյականության անկման պատճառով։
Ընդ որում, այս կորուստները փոխհատուցելու տարբերակ չկա»։
Նրա խոսքով, այս դեպքում ուկրաինական իշխանությունները պետք է որոշում կայացնեն չեղյալ համարել զորակոչից ամրագրումը և նվազեցնել մոբիլիզացիոն տարիքը, ինչի արդյունքում Կիևը կկարողանա ռազմական գործողությունները շարունակել ևս մոտ 5 ամիս։
Այսինքն, «մինչեւ վերջին ուկրաինացին» արտահայտությունը գործնական տեսքի է բերվում:
https://iravunk.com/sim/?p=311004&l=am/