Թրամփը կասեցրել է մաքսատուրքերի ներդրումը
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կասեցնել առևտրային մաքսատուրքերի սահմանումը ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկի հետ զրույցներից հետո։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ):
«Նախարարները կարողացան օգտվել պահից և համոզել Թրամփին մաքսատուրքերի հարցում։ Սակայն կար մի մեծ խոչընդոտ. Փիթեր Նավարոն՝ Թրամփի՝ մաքսատուրքերի սիրահար առևտրային խորհրդականը, որը անընդհատ շրջում էր Օվալաձև աշխատասենյակում», - նշում է WSJ-ն։
Ապրիլի սկզբին Թրամփը կտրուկ բարձրացրեց 185 երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Սակայն, ԱՄՆ առաջնորդը շուտով հայտարարեց 75 երկրների, այդ թվում՝ Եվրամիության (ԵՄ) համար մաքսատուրքերի 90-օրյա դադարեցման մասին։
https://iravunk.com/sim/?p=310973&l=am/