Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել
Միջազգային
ՌԴ նախագահը Զատկի կապակցոթյամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները:
«Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։
https://iravunk.com/sim/?p=310930&l=am/