Ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին՝ մահափորձի երկրորդ սերիային. Ղուկասյան (Տեսանյութ)

Բարձրաձայնում եմ՝ ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցներին. լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հարցին, թե իր անձի նկատմամբ որևէ մտավախություն ունի՞՝ Ղուկասյանը պատասխանեց՝ հաստատելով։
«Այո՛, մեր անձի նկատմամբ... մահափորձ, չե՞ս հասկանում։ Նմանատիպ ոտնձգություն 2007թ.-ին եղավ և մինչև հիմա բացահայտված չէ։ Շարունակություն են նախատեսում... հա էլի, երկրորդ սերիան»,-ասաց նա և հորդորեց չքչփորել։
«Ինձնից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանկարծ նման բան եղավ՝ սենսացիա կլինի ամբողջ աշխարհով մեկ»,-ասաց նա և նշեց, որ այդ թեմայով այլ հարցերի չի պատասխանի։
https://iravunk.com/sim/?p=310906&l=am/