Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի. Մխիթարյանը` Վահագն Ալեքսանյանին

Այսօր ընդդիմությունը կարողացել է իր քվեներով ճանապարհ հարթել ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար, թե ինչ ճանապարհով դա կլինի, դա այլ հարց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Ես կողմ եմ ՀՀ-ի անվտանգ, խաղաղ, զարգացող, ժպտացող ապագային և աշխարհաքաղաքական վեկտորների ուղղվածությունների ու վայրիվերումների մասին կարծում եմ այս պահին խոսելը ժամանակավրեպ է, ասել է Մխիթարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կողմ է արդյոք Վարդան Ղուկասյանի այն ասածին, որ Վարդան Ղուկասյանն ասել է, որ կողմ է Միութենական պետությանը Բելառուսի սկզբունքով։
«Գյումրեցիների գլխից մազ չի պակասելու։ Ես չգիտեմ ՔՊ-ն վախեցնում է, թե ինչ է անում, վախեցող մարդ չկա, կարծում եմ, այս վերջին 7 տարիների գործունեությունը հենց դրա մասին է խոսվում։ Գյումրու ավագանու մեջ էլ վստահ եմ վախեցող չկա։ Մենք աշխատելու ենք օբյեկտիվ ընդդիմադիր, մենք աշխատելու ենք հանուն Գյումրու, աշխատելու ենք ամեն ինչ անենք»,-ասել է Մխիթարյանը։
Ես առաջարկում եմ, որ Վահագն Ալեքսանյանը գա, ու այստեղից ինքը հետևի։ Առաջ «մայկա-տրուսիկներին» էր հետևում, հիմա թող գա կարճ «յուբկեքին» հետևի, որ մեր աղջիկները ապահով ման գան, ասել է Մխիթարյանը, պատասխանելով լրագրողին, որ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ քանի իրենք իշխանության են «յուբկաններով» աղջիկներն արխային կարող են պտտվել Գյումրիով։
https://iravunk.com/sim/?p=310905&l=am/