Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասին

Արդեն հայտնել ենք, որ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենում նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը: Քաղաքապետի երդմնակալությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Միքայել Սրբազանը ելույթ ունեցավ և շնորհավորեց նորընտիր քաղաքապետին: «Շնորհավորում ենք մեզ բոլորիս ու մեր կողմից Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնն այս ծանր պահին ստանձնելու կապակցությամբ: Եթե անկեղծ լինեմ՝ շնորհավորելու բան չկա քաղաքապետին, մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը: Բայց այն լուծը, որ պարոն Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է ու պարտավորեցնող»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նա ասաց, որ ուղիղ 20 տարի է՝ չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, վերջինը երբ մասնակցել է եղել է 2005 թվականին:

«Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով՝ այն ժամանակվա և հետագայում իմ մոտեցումները, որ դրել եմ, քաղաքապետարանի իշխանությունները հարգել են իմ այդ մոտեցումները: Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել: Երբ ինձ եղել է հրավեր նորըտնիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման առաջ չեմ քաշել և ասել եմ՝ կգամ:  Այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է կարևոր հիմա քաղաքում, այդ հարցը քննարկելու ժամանակը չէ:

Մենք պատրաստ ենք միշտ լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա: Եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը անհրաժեշտ է, մենք այստեղ ենք, թեև ավագ շաբաթվա այս օրը մեզ հնարավորություն ընձեռում էր բացակայելու»,- ասաց նա:

Սրբազանը նշեց, որ այն փափուկ իրավիճակում, որ գտնվում են, երբ իրենց բացակայությունը և ինչպես նաև իրենց ներկայությունը զանազան ասեկոսեների առիթ է տալու, ավելի լավ է ներկա լինելու մասին խոսեն և քննեն, քան բացակայության:

«Մեր հակասական բնավորություններով ինձ ու պարոն քաղաքապետին միավորում է այս քաղաքի նկատմամբ սերը, նվիրվածությունը, այսուհետ էլ շատ ու շատ հարցերում մնալու ենք տարբեր: Հիմա մենք լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով բնավորությամբ տարբեր ու հակառակ կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել»,- հայտարարեց նա:

Սրբազանը նշեց, որ չպետք է շողոքորթությամբ խանգարեն քաղաքապետին, քաղաքապետին էլ հորդորեց, որ չթողնի շողոքորթեն իրեն, քանի որ անսխալական մարդ չկա:

https://iravunk.com/sim/?p=310901&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան