Կրասնոդարի զորամասից 100 զինվոր փորձել է փախչել (Տեսանյութ)
ՄիջազգայինԿրասնոդարի զորամասից 100 զինվոր փորձել է փախչել: Տարածքը շրջապատել է ՌԴ ազգային գվարդիան, երկնքում ուղղաթիռներ են եղել:
Զորամասի հատվածում ամբողջությամբ արգելափակվել է Տրուդովայա 2-րդ փողոցը։ Շուրջը ոստիկանների և Ռուսաստանի ազգային գվարդիայի բազմաթիվ մեքենաներ կան, ուժայինները ստուգում են մեքենաները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զորամասում դասալքելու համար պահվող մոտ հարյուր զինվորականներ կոտրել են ցանկապատը և դուրս եկել տարածքիվ։