Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի վաղ թե ուշ․ ՌԴ պետդումայի պատգամավոր
Միջազգային
ՌԴ Պետդումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի վաղ թե ուշ․
«Իհարկե, ավելի լավ է որքան հնարավոր է շուտ։ Ձգձգել չի կարելի, պետք է առաջ շարժվել Հարավային Կովկասի ժողովուրդների շահերից», – ընդգծել է նա։
Սլուցկին նշել է․ «Ժամանակն է վերջ տալ այս դիմակայությանը և կենտրոնանալ ապագայի, այլ ոչ թե հավակնությունների վրա»։