Արևմուտքը դժգոհ է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշումից․ Le Monde
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ արևմուտքում մտահոգություններ է առաջացրել խնդրի նկատմամբ ռուսական մոտեցման հետ զուգադիպության պատճառով: Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Ապրիլի սկզբին Ուիթքոֆը երկու ամսվա ընթացքում երրորդ անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ պարբերականի՝ բանակցությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը, որը զգալի չափով համընկնում է Մոսկվայի մոտեցումների հետ, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հետ կապված թեմաների չիմացությունը մտահոգություն են առաջացնում ինչպես Կիևում, այնպես էլ եվրոպական մայրաքաղաքներում:
«Մարկո Ռուբիոն ավելի լավ է հասկանում՝ ինչը կարող է ընդունվել եվրոպացիների և Ուկրաինայի կողմից։ Սթիվ Ուիթկոֆը այդ հարցը անտեսում է և պարզապես ցանկանում է բանակցություններ սկսել ռուսների հետ», - հայտարարել է անանուն դիվանագետը։
https://iravunk.com/sim/?p=310822&l=am/