Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում
Միջազգային
Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների քաղաքականությունը հակասում է ԵՄ շահերին։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։
«Սա ձեռնտու չէ եվրոպացիներին։մ Հիմա նրանք պետք է միանան խաղաղության նախաձեռնությանը, որպեսզի սկսեն դեէսկալացիա և բարելավեն հարաբերությունները, սակայն նրանք հակառակն են անում՝ ռուսական երևակայական սպառնալիքի պատճառով»,- ընդգծել է նա։
Դևիսի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ոչ մի տեղ չեն կորչի։
https://iravunk.com/sim/?p=310813&l=am/