ԱՄՆ-ը Սիրիայում երեք բազա է փակում․ New York Times
Միջազգային
Միացյալ Նահանգները սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից և շուտով կփակի տարածաշրջանում իր ութ օպերատիվ բազաներից երեքը: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների։
Բազաների փակման արդյունքում՝ Սիրիայում ամերիկյան զորամիավորումը կկրճատվի՝ 2000-ից հասնելով 1400-ի։
Ավելին, երկու ամսից ամերիկյան հրամանատարությունը կարող է էլ ավելի մեծ թվով զինվորներ դուրս բերել հանրապետությունից։ Ըստ NYT-ի աղբյուրի՝ Սիրիայում կարող է մնալ մինչև 500 զինծառայող։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդհանուր առմամբ, շատ թերահավատորեն է վերաբերվում որևէ կոնտինգենտի պահպանման հնարավորությանը։
https://iravunk.com/sim/?p=310808&l=am/