Եթե ես հանցագործ էի, 44-օրյա պատերազմին ինչո՞ւ էիք ինձ զենք տվել եւ ուղարկել Արցախ. Վարդանյան

Ներքաղաքական

Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործով  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանն արդեն ուղիղ 10 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նրան ուղղակի առեւանգեցին փողոցից, եւ հիմա նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է: Այն, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման օրվա իշխանության կողմից եւ քաղբանտարկյալ է, հայտարարել են մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը: ՔԿՀ-ում գտնվող ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տեսակցել եւ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունք»-ը:

«ԱՍԱՑԻՆ, ԹԵ ՀՐԱՄԱՆ ՈՒՆԵՆ ԱՄԵՆԱՎԵՐԵՎԻՑ…»

Պարոն Վարդանյան, գիտեինք, որ ունեիք առողջական խնդիրներ: Նախ թույլ տվեք հարցնել Ձեր որպիսությունը:

— Առողջական խնդիրներս օր օրի ավելի են վատթարանում: Հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենամ անցնել հետազոտություններ: Դեռեւս սպասում ենք այդ հնարավորությանը: Տա Աստված, ամեն ինչ լավ լինի:

Ձեզ ուղղակի փողոցից բերման ենթարկեցին, կալանավորեցին ու դատապարտեցին 9 տարվա ազատազրկման՝ 9 տարի առաջ հարուցված մի քրեական գործով: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ:

— Նախ ասեմ, որ ոչ մի ծանուցում չէի ստացել դատարանից, երբ, ուղղակի, փողոցից ինձ առեւանգեցին: Ի դեպ, այդ ժամանակ առաջինն, ինչ մտքովս անցավ, այն էր, որ ադրբեջանական ինչ-որ գործողություն են իրականացնում: Կարելի է ասել, խուլիգանավարի հարձակվեցին ինձ վրա, մինչդեռ շատ հեշտ ու հանգիստ կարող էին ծանուցում ուղարկել, զանգահարել, կանչել, ես էլ գնայի, ներկայանայի: Անգամ իմ փաստաբանը տեղյակ չի եղել դատարանի որոշման մասին: Ավելին` տեղեկացանք, որ դատարանի որոշումը հետո է եղել, այսինքն՝ ինձ ձերբակալել են, բերել են բանտ, եթե չեմ սխալվում, 8-15 օր հետո նոր դատարանի որոշման ծանուցումն է եկել ե՛ւ ինձ, ե՛ւ փաստաբանիս: Ստացվում է, որ ինձ կալանավորելը, պարզապես, շտապ ինչ-որ մի գործողություն էր: Երբ ես ոստիկանությունում հարցրի՝ ո՞րն է ձեր արարքի պատճառները, հիմնավորումը եւ այլն, հստակ ասացին, թե հրաման ունեն ամենավերեւից եւ զուտ իրենց աշխատանքն են իրականացնում։

Այդ օրերին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ակտիվ փուլում էր, որին մասնակից էիք եւ Դուք: Պայմանավորո՞ւմ եք դրանով։

— Իմ կարծիքով՝ սա շաղկապված է ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, այլ Հակարի կամրջի, Վարդենիսի հողերի հանձնման դեմ իմ ակտիվ պայքարի հետ: Բոլոր շարժումներում միշտ ներկա եմ եղել, կարելի է ասել, եղել եմ հենց առաջնագծում, բայց «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարը, երեւի թե, լցրեց իշխանությունների համբերության բաժակը, ովքեր ուղղակի ոչ մի տեսակի ընդդիմության տանել չեն կարողանում: Ի դեպ, ասեմ, որ, երեւի, մեկ տասնյակից ավել անգամ ինձ զգուշացրել էին, որ հետեւում են քննչական մարմինները, ոստիկանությունը եւ այլն, ասում էին՝ օրերից մի օր ինձ կալանավորելու են: Այնպես որ, ես սա կապում եմ ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, այլ հենց առաջին իսկ օրից Կիրանցում լինելու հետ: Բոլոր այն ճակատներում, որտեղ եղել եմ, ուղղակի կարելի է ասել, որ փուշ կամ ոսկոր եմ դարձել ներկայիս իշխանությունների ապօրինի եւ հակասահմանադրական գործողությունների համար:

«ՄԵՆՔ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»

— Այդուհանդերձ, նույնիսկ Ձեր կողմնակիցների շարքերում կան մարդիկ, ովքեր այդպես էլ մինչեւ վերջ չեն հասկացել, թե Ձեր դեմ հարուցված քրեական գործն ինչի՞ մասին էր, ի՞նչ ընթացք ու ավարտ ունեցավ:

— Ես դատապարտվել եմ 3 հոդվածով։ Ի դեպ, ասեմ, որ բոլոր այն մարդկանցից, ովքեր ձերբակալվել եւ կալանավորվել էին նույն գործով, ես միակն եմ, ով դատապարտվեց: Փառք Աստծո, մնացածն ազատ արձակվեցին պայմանական եւ նրանց հանդեպ կիրառվեց համաներում։ Շեշտում եմ՝ մենք դատապարտվում էինք նույն հոդվածներով, բայց իմ հանդեպ դատական համակարգն ուղղորդված այլ որոշում կայացրեց: Նույն դատավորները դատական նիստերից հետո իրենք իրենց բերանով պարզ ասում էին, որ այլ տարբերակ ուղղակի չունեն, որովհետեւ իրենց հրահանգված է, որ ես պետք է դատապարտվեմ: Կա քաղաքական որոշում, եւ այլ որոշում իրենք կայացնել չեն կարող: Ես շատ եմ մտածել իմ քրեական գործի մասին եւ շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել՝ եթե ես հանցագործ էի, 44-օրյա պատերազմին ինչո՞ւ էին ինձ զենք տվել, ուղարկել Արցախ: Պատերազմից հետո ես եղել եմ նաեւ Արտանիշի, Կրասնիի, Իշխանասարի դիրքերում: Եթե ես հանցագործ էի, ինչի՞ համար էին ինձ զենք տալիս, եթե ես հանցավոր ինչ-որ մի խումբ եմ ղեկավարել, ապա ինչպե՞ս էին ինձ վստահում շտաբային վաշտի հրամանատարություն, բավականին ծանր դիրքերում պատասխանատվություն:

44-օրյա պատերազմի ժամանակ անգամ լրատվականները գրել էին, թե ես մեռել եմ, իմ դիակն անհետ կորած է: Անգամ իմ ընտանիքին էին զանգահարել եւ ասել, որ ես արդեն չկամ։ Փաստորեն, եթե ես զոհվեի 44-օրյա պատերազմին, այսօր բանտում չէի լինի եւ վստահ եմ, որ իմ նկարը նույնպես կլիներ սոցցանցերում, որի տակ շատերը կասեին, թե՝ զոհվեց հերոսի մահով կամ զոհվեց հանուն Արցախի եւ այլն: Բայց քանի որ ողջ եմ մնացել, ուրեմն՝ արժանի եմ թշնամու հրահանգով հետապնդմա՞ն: Վստահ եմ, որ Աստված կա, եւ եթե մեր Տերը մեզ ողջ է պահել, ուրեմն՝ ինչ-որ մի ավելի մեծ նպատակի համար է: Իսկ այդ նպատակը դեռեւս կիրականացնենք բոլորս միասին։

Մենք պետք է հասկանանք, որ այսօր իրավունք չունենք քաղաքական շոուներով, ինչ-որ կրկեսով զբաղվելու, որովհետեւ պետություն ենք կորցնում։ Ես հռետորական մի հարց եմ ուզում տալ յուրաքանչյուրին` եթե վաղն այս իշխանություններն ամբողջովին փոխեցին ՀՀ Սահմանությունը` վերջ դնելով մեր Անկախության հռչակագրին, Հայաստանի Հանրապետություն վերադարձան 300 հազարից ավել ադրբեջանցիներ եւ ոչ միայն ադրբեջանցիներ, ի՞նչ եք անելու։ Էլի զբաղվելու եք քաղաքական շոուներո՞վ։ Ժամանակն է ուշքի գալ եւ ճշմարտությանը նայել ուղիղ:

Պարոն Վարդանյան, մենք ծանոթ ենք Ձեր քաղաքական հայացքներին, հարցազրույցներին: Հետաքրքիր է` այս վերջին 10 ամիսների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր դիտարկումներում:

— Ոչինչ չի փոխվել ու երբեք չեն փոխվելու իմ հայացքները: Սա պայքար է հանուն իմ երկրի, իմ ժողովրդի: Սա իմ երակներում է, որը փոխանցվել է իմ պապից ու հորից: Ինչպես գիտեք, հայրս՝ Վալերիկ Վարդանյանը, Արցախում է զոհվել, պապս՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ես հասկանում եմ, որ իմ այս հայացքների համար անցնում եմ մի ճանապարհ, որով շատ քչերն են պատրաստ անցնել: Բայց առանց այդ ճանապարհի էլ չի լինի, մենք ուղղակի ծնկի գալու, հանձնվելու իրավունք չունենք: Տեսնում ենք, որ օր օրի կորցնում ենք մեր Հայոց պետականությունն, ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքները, որոնք փոքր առ փոքր, կտոր առ կտոր հանձնվում են թշնամուն: Եվ եթե սա է այն գինը՝ հանուն այն հայացքների, որը ես ժառանգություն եմ ստացել իմ պապերից, իմ հորից, իմ ընկերներից, իմ հորեղբայրներից, ովքեր այսօր Եռաբլուրում են, ուրեմն՝ թող այսպես լինի:

«ՊԵՏՔ Է ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

— Չկա՞ ափսոսանք, որ Իսպանիայում Ձեր բարեկեցիկ կյանքը, ընտանիքին թողած՝ նախ հայտնվեցիք Քեսաբի ազատագրման մարտերում, ապա 44-օրյա պատերազմի թոհուբոհի մեջ, իսկ վերջում էլ ազատազրկվեցիք հենց հայրենիքում:

Երբեմն մտածում եմ դրա մասին: Բայց հավատացեք, սա մի պայքար է, որի որոշումը ես չեմ կայացրել։ Այս պայքարը սկսել է թշնամին իմ ազգի դեմ, ես չէի կարող ձեռնպահ մնալ: Ունեի ոչ միայն պարտավորություն՝որպես զավակ եւ որպես հայր, այլ նաեւ որպես արժանի հայորդի: Իմ կարծիքով` արժանանալ այդ կյանքին, շատ դժվար է… Իսկապես սիրել այդ կյանքը, սիրել քո ժողովրդին, քո հայրենիքը: Քեսաբի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, որ Սիրիա մեկնելուց առաջ՝ 2014 թվականին, շատերն էին խոսում, որ հայկական բնակավայրում կոտորում են հայ երեխաներին եւ այլն: Ես ուղղակի հիշեցի ոչ միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ` Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, երբ սպանվում էին մեր հայրենակիցները, եւ ոչ ոք ոչինչ չէր անում: Իմ կողմից որոշում է եղել հնարավորինս պայքարել, պաշտպանել իմ ժողովրդին, իմ հային, որպեսզի հերթական ցեղասպանությունը չտեսնենք Սիրիայում, որը հետո տեսանք նաեւ Արցախում:

— Հիմա Ձեր պայքարն ինչի՞ համար է, կբանաձեւե՞ք, թե որն է Ձեր տեսլականը մեր երկրի, քաղաքական դաշտում առկա իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ:

— Դրա մասին երկար կարող ենք խոսել, բայց նախ եւ առաջ համար առաջին նպատակը, որ այսօր կա եւ պետք է մեր երկրում տեղի ունենա, իշխանափոխությունն է: Պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն, պետք է կարողանանք ոտքի կանգնել բոլոր այն հարվածներից, որ ստացել ենք այս 7 տարիների ընթացքում: Ուղղակի ձախողումներ ենք ապրում այս իշխանությունների պատճառով արդեն 7 տարի շարունակ: Ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, արդարադատության, կրթության ոլորտներում, այլ նաեւ արտաքին քաղաքականության: Ռազմաքաղաքական բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են, ամբողջովին ձախողված են։ Հայոց բանակն այսօր չունի երբեմնի հնարավորությունները եւ այն նույն մարտական ոգին, որովհետեւ սպաներից շատերին աշխատանքից հեռացրին, ոմանց կալանավորել են, ոմանց հանդեպ քրեական գործեր են հարուցված եւ այլն։

Պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը՝ որպես ժողովուրդ եւ պետություն: Իրական ժողովրդավար պետություն, այլ ոչ թե ինչ-որ մի պետություն, որն ունի մի իշխանություն, որը զուտ զբաղված է պոպուլիզմով, նեոլիբերալ, գլոբալիստական գաղափարներով, որոնք չեն բխում մեր ժողովրդի եւ պետության շահերից: Ոչ միայն Վրաստանում ու Ուկրաինայում, այլ նաեւ ՀՀ-ում մենք տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել նեոլիբերալ-գլոբալիստական քաղաքականությունը: Քանի դեռ ուշ չէ, հնարավորություն ունենք ուշքի գալու եւ վերականգնելու ու ամրապնդելու մեր պետականության հիմքերը։ Ժամանակ չունենք կորցելու։

«ՍԱ ԱՅՆ ԳԻՆՆ Է, ՈՐ ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ՉՎՃԱՐԵԼ…»

— Ձեր համախոհները, կուսակիցները շատ ակտիվ են սոցցանցերում, շարունակում են պայքարել ե՛ւ Ձեր փոխարեն, ե՛ւ Ձեր ազատության համար, իսկ Երեւանի փողոցներում Ձեր նկարն է փակցված «Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանին» գրությամբ: Ի՞նչ ունեք նրանց փոխանցելու:

— Նախ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին հիշում են, շարունակում են պայքարել եւ կանգնած են իմ կողքին: Ես շատ բաներից տեղյակ չեմ, բայց այն, ինչ ասում եք, ինձ ուրախացրեց: Կոչ եմ անում, որ նրանք շարունակեն պայքարել: Մենք ընկնում ենք, բայց միշտ բարձրանում ենք: Կարեւորը, որ երբեք ծնկի չգանք եւ մենք, հավատացեք, կհասնենք մեր բոլորիս երազած արդյունքին՝ ունենալ Հայոց պետականություն, որտեղ հայը չի հալածվում հայ լինելու համար, որտեղ չի քարկոծվի Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ ազատամարտիկների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվի, որտեղ ազգային գաղափարախոսությունը պետք է լինի ուղղակի ուղենիշ այն մարդկանց համար, ովքեր գործում եւ պայքարում են հանուն հայրենիքի:

— Իսկ ի՞նչ ունեք փոխանցելու Ձեր ընտանիքին:

— Շատ եմ կարոտել իրենց բոլորին: Ցավում եմ, որ ես իմ այս որոշումների արդյունքում զոհաբերեցի նաեւ իրենց հանդարտ կյանքը, իմ երեխաների մանկությունը: Զոհաբերեցի այն կյանքը, որը ես շատ մեծ ցանկություն ունեի նրանց տալու, բայց ես ուղղակի չէի կարող չպայքարել: Ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ իմ ընտանիքին մեծ ցավ եմ պատճառել, զրկել եմ նրանց ինձնից եւ ինձ զրկել եմ իրենցից: Բայց սա այն գինն է, որ ես չէի կարող չվճարել, ուղղակի՝ չէի կարող՝ հանուն այն տղաների, ովքեր այսօր չկան, հանուն հայկական Արցախի, հանուն մեր պետականության:

Ձեր զոհողությունը գնահատվելու է՞…

— Չեմ կարող ասել, բայց ես գնահատականի չեմ սպասում: Բայց, համենայնդեպս, վստահ եմ, որ աննկատ չի մնա: Եվ եթե իմ ներդրած լուման, իմ պայքարն ինչ-որ ձեւով կարող է ցույց տալ ներքին եւ արտաքին թշնամուն, որ դեռեւս կան հայեր, ովքեր պատրաստ են դիմադրել, ուրեմն՝ ես իմ նպատակին հասած կլինեմ: Ժամանակը ցույց կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=310777&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան