Հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեռ երկար կհիշի իր անունը։

«Դաշնակ Քրիստինե Վարդանյանի հայրենասիրության տեսությունն է. ասում է՝ ի՞նչ, Ալեն Սիմոնյանը Հովհաննես Քաջազնունի՞ն է, որի որդին զոհվել է հանուն անկախության:

Հաջորդ նախադասությամբ՝ մարդը Լիբանանը, Կանադան թողել, եկել է, հայրենիքում է ապրում, ու դուք մեղադրում եք, որ 4 տղաները ազատաված են բանակից։

Ուրեմն, կարդա՛ սա ու «ականջիդ օղ արա», որ այլևս ոչ մեկի երեխան չպետք է զոհվի և հերոսությունը զոհասեղան տանելը չէ, այլ այդ զոհը բացառելն է, որ հերոսությունը ուրիշների երեխաների զոհվելու մասին ամբիոնից խոսալը չէ, երբ գիտես, որ գլուխդ չեն տալու զուգարանակոնքին ու սպանեն, այլ նման բանը արածի ցուցակով հանուն պաշտոնի լեզուն կուլ տալը չէ, այլ դա արածին պատասխանի կանչելն է: Հիշիր, որ հերոսությունը հայի համար Լիբանանից Հայաստան վերադառնալը չէ, այլ 4 տղաներիդ և քո ծառայությունը հայրենիքին մատուցելն է, այլ ոչ թե Կասկադի սրճարաններում սուրճ խմելիս հայրենասիրություն խաղալն է և անկախ երկրի ղեկավարների հասցեին ընտանիքի ներկայությամբ վիրավորանքներ բղավելն է՝ կրկին վստահ լինելով, որ գլուխդ չեն ջարդի: 

Ու, հիշի՛ր, որ հայրենասիրությունն ամբիոնից սուտ խոսելը չէ, որ կողքից գովեն, դա թմրամոլության պես բան է՝ շատ կարճ, հաճելի է, հետո պարզվում է, որ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ, որ շուրջդ նայես, օրինակները շատ են:

Ես ոչ Քաջազնունին եմ, ոչ այլ մեկը, բայց վստահ եմ, որ այսուհետ կոնկրետ դու իմ անունն ավելի երկար ես հիշելու, քան իրենը»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

https://iravunk.com/sim/?p=310726&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան