Վրաստանի վարչապետը բացահայտել է` 2008 թվականին ով է սկսել պատերազմը Հարավային Օսիայի հետ
Միջազգային
Հարավային Օսիայի հետ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը սկսել է ոչ թե Վրաստանը, այլ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Այսպիսի պնդում է արել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Կոբախիձեի խոսքով, հակամարտության հետևում կանգնած է եղել Սահակաշվիլիի «ապօրինի և հանցավոր ռեժիմը», և դա նույնիսկ առանձին հետաքննություն չի պահանջում։
Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտությունը Սահակաշվիլիի ամենամեծ հանցագործությունն էր։
Կոբախիձեն նաև հիշեցրել է, որ Սահակաշվիլիի օրոք իշխանությունները «բազմաթիվ հանցագործություններ» են կատարել։ Վրաստանի վարչապետի խոսքով, այն ժամանակվա ռազմական գործողությունների ժամանակ խոսքը զուտ հարձակողական գործողությունների մասին էր, այլ ոչ թե պաշտպանական։
https://iravunk.com/sim/?p=310720&l=am/