Մենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ Թրամփ
Միջազգային
Պանամայի ջրանցքը մենք չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան ղեկավարը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է Չինաստանը ղեկավարում այն և ընդհանրապես չինական ազդեցությունից։ Նա հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ն իր ուշադրությունը դարձրեց ջրանցքի հետ կապված իրավիճակի վրա, «գրեթե բոլոր մակագրությունները չինարենով էին»։
«Այնուհետև ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է Թրամփը։
https://iravunk.com/sim/?p=310642&l=am/