Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունը
Միջազգային
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները եւ հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային ձեւաչափերում։
«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը եւ համատեղ տարածաշրջանային նախագծերին, նշվել է Միջին միջանցքի կարեւորությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների ավելացման տեսանկյունից, ընդգծվել է հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւորությունը։