Թրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNN
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է արտերկրում շուրջ 30 դեսպանատների և հյուպատոսարանների փակման հնարավորությունը՝ կապված արտերկրում դիվանագիտական ներկայության զգալի փոփոխությունների հետ: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթում, որը ստացել Է CNN-ը:
Փաստաթղթում նաև խորհուրդ է տրվել կրճատել Սոմալիում և Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքը՝ երկու երկրներ, որոնք առանցքային դեր են խաղում ԱՄՆ հակաահաբեկչական գործունեության մեջ: Փաստաթուղթը խորհուրդ է տալիս փակել 10 դեսպանատուն և 17 հյուպատոսարան։ Դրանցից շատերը գտնվում են Եվրոպայում և Աֆրիկայում, բայց կան նաև Ասիայում և Կարիբյան ավազանում:
Դրանց թվում են Մալթայում, Լյուքսեմբուրգում, Լեսոտոյում, Կոնգոյի Հանրապետությունում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում դեսպանատները։ Ցուցակում տեղ են գտել նաև հինգ հյուպատոսություններ Ֆրանսիայում, երկուսը՝ Գերմանիայում, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինայում, մեկը՝ Մեծ Բրիտանիայում, մեկը՝ ՀԱՀ-ում և մեկը՝ Հարավային Կորեայում: Փաստաթղթում առաջարկվել է, որ փակ դեսպանատների պարտականությունները կատարեն հարևան երկրներում գտնվողները: