Ադրբեջանա-թուրքական միացյալ բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար
Միջազգային
Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությանը։
«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- ասել է Աքարը։
https://iravunk.com/sim/?p=310561&l=am/