ՌԴ-Ն՝ ԻՐԱՆ-ԱՄՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՂԱՏԱԿԵՐՈՒՄ

Վերլուծություն

­Զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին տե­ղի են ու­նե­նում Ի­րա­նի շուրջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310548&l=am), գա­լիս են ակ­նար­կե­լու, որ բա­ցի Հա­րա­վա­յին Կով­կա­սից, նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում է բրի­տա­նա­կան գոր­ծո­նը նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել: Ա­մեն դեպ­քում, բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնց մեկ­նար­կը տվե­ցին Թեհ­րանն ու Վա­շինգ­տո­նը, կա­րող են գլխի­վայր շրջել այն կա­ռուց­ված­քը, ո­րը Բ­րի­տա­նիան հար­յու­րամ­յակ­նե­րով ստեղ­ծել էր տա­րա­ծաշր­ջա­նում: Ն­կա­տի ու­նենք այս ի­րո­ղութ­յու­ննե­րը.

­Շա­բաթ օ­րը Օ­մա­նում կա­յա­ցած Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յուն­նե­րը մեկ­նա­բա­նե­լով, ի­րա­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը հայտ­նում է. «Այս բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում Ի­րա­նի եւ ԱՄՆ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ա­րա­ղչին եւ Ո­ւիտ­կո­ֆը Օ­մա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի մի­ջո­ցով կա­ռու­ցո­ղա­կան եւ հար­գա­լից մթնո­լոր­տում մտքեր փո­խա­նա­կե­ցին Ի­րա­նի խա­ղաղ մի­ջու­կա­յին ծրագ­րի եւ­ ա­նօ­րի­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րաց­ման հետ կապ­ված հար­ցե­րի շուրջ»: Ի­րա­նա­կան այլ աղբ­յուր ման­րա­մաս­նում է նման արդ­յունք­ները. «Եր­կու կող­մերն էլ ցույց են տվել ի­րենց հանձ­նա­ռութ­յունն ա­ռաջ մղե­լու այս բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ փո­խա­դարձ ըն­դու­նե­լի արդ­յուն­քի հաս­նե­լու նպա­տա­կով: Հա­ջորդ հան­դիպ­մա­նը նա­խա­տես­վում է քննար­կել հնա­րա­վոր հա­մա­ձայ­նագ­րի ընդ­հա­նուր շրջա­նա­կը։ Եր­կու կող­մերն էլ նպա­տակ չու­նեն «անպ­տուղ երկ­խո­սութ­յուն», բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րել հա­նուն բա­նակ­ցութ­յուն­նե­րի կամ ժա­մա­նակ կորց­նե­լու»:

Թ­րամ­փը եւս ա­րա­գո­րեն ար­ձա­գան­քեց՝ ցույց տա­լով, որ միան­գա­մայն գոհ է մեկ­նար­կից եւ իր հեր­թին է սպա­սում ա­րագ հա­ջո­ղութ­յուն­նե­րի: Ա­մեն դեպ­քում, որ ա­ռա­ջին հան­դի­պու­մից մեկ շա­բաթ անց՝ այս շա­բաթ օ­րը լի­նե­լու է երկ­րոր­դը, ար­դեն իսկ խո­սում է դրա­կան ըն­թաց­քի մա­սին:

­Սա­կայն այս ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թա­ցի հետ կապ­ված մեկ այլ էա­կան հարց կա` ի­րո՞ք Օ­մանն է այս բանակ­ցութ­յուն­նե­րի միջ­նոր­դը: Ն­կա­տի ու­նենք այն փաս­տը, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ԱՄՆ-ին ներ­կա­յաց­նում է Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ո­ւիտ­կո­ֆը: Իսկ նա, Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րին հան­դի­պե­լուց ա­ռաջ, հի­շեց­նենք, Ռու­սաս­տա­նում էր` Պի­տե­րում 4,5 ժա­մա­նոց հան­դի­պում ու­նե­ցավ Պու­տի­նի հետ: Ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ են­թադ­րել, թե Ո­ւիտ­կո­ֆը եր­կու հան­դի­պում­նե­րը համ­ատե­ղեց` ա­վե­լորդ ան­գամ օվ­կիա­նո­սից այս կողմ չանց­նե­լու հա­մար: Բայց սա լուրջ չի կա­րող լի­նել. ե­թե նա 4,5 ժա­մա­նոց հան­դի­պում է ու­նե­ցել Ի­րա­նի հիմ­նա­կան դաշ­նակ­ցի` Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հետ, եւ են­թադ­րել, թե Ի­րա­նի թե­ման այդ հան­դիպ­ման ա­ռանց­քնե­րից մե­կը չի ե­ղել, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­ռա­վել եւս, որ Ի­րանն էլ իր հեր­թին հա­մա­ձայ­նեց բա­նակ­ցել ԱՄՆ-ի հետ` Մոսկ­վա­յում ու­նե­ցած բա­վա­կա­նին ծան­րակ­շիռ քննար­կում­նե­րից հե­տո:

Այս­տեղ, թեր­եւս, պետք է մեջ­բե­րել նաեւ Իս­րա­յե­լում ԱՄՆ նախ­կին դես­պան Դեն Շա­պի­րո­նի այս կար­ծի­քը. «Ի­րա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում Վա­շինգ­տո­նի դիր­քո­րո­շու­մը նե­րա­ռում է Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը սահ­մա­նա­փա­կե­լու նախ­նա­կան պա­հան­ջը: Սա­կայն հե­տա­գա­յում ԱՄՆ-ը կա­րող է սահ­մա­նա­փակ­վել միայն ե­րաշ­խիք­նե­րով, որ ծրա­գի­րը ռազ­մա­կան չի դառ­նա­լու»:

Օ­մա­նի կշի­ռը, ի­հար­կե, այն չէ, որ նա կա­րո­ղա­նա հա­մաշ­խար­հա­յին խո­շո­րա­գույն կոնֆ­լիկտ­նե­րից մե­կում` Ի­րան-ԱՄՆ հա­կա­մար­տութ­յու­նում միջ­նորդ դառ­նալ: Այն պարզ պատ­ճա­ռով` հենց միջ­նոր­դը կա­րող է դառ­նալ այն ե­րաշ­խա­վո­րը, որ. «Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը ռազ­մա­կան չի դառ­նա­լու»: Աշ­խար­հում եր­կու պե­տութ­յուն կա­րող են դրա ե­րաշ­խա­վո­րը դառ­նալ, որ ծան­րակ­շիռ խոսք լի­նի միա­ժա­մա­նակ Վա­շինգ­տո­նի (Թ­րամ­փի) եւ Թեհ­րա­նի (­Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի եւ նա­խա­գա­հի) հա­մար` Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը: Պե­կի­նի հետ այս պա­հին Թ­րամփն ա­ռեւտ­րա­յին պա­տե­րազ­մի մեջ է: Իսկ Ո­ւիտ­կո­ֆի այ­ցը Ռու­սաս­տան պարզ հու­շում է, թե ով է ի­րա­կան միջ­նոր­դը:

Ի­րա­կա­նում, ա­մե­նե­ւին էլ միայն քա­ղա­քա­կան հե­ղի­նա­կութ­յան հարց չէ, թե ով է միջ­նոր­դում այս գլո­բալ նշա­նա­կութ­յան հար­ցում: Այլ խնդիրն այն է, թե ինչ գլո­բալ մո­տե­ցում­ներ են այստեղ լուծ­վում: Այ­սինքն, պա­տա­հա­կան չէ Լավ­րո­վի գնա­հա­տու­մը, թե. «Ի­րա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար ռազ­մա­վա­րա­կան եւ չա­փա­զանց կար­եւոր գոր­ծըն­կեր է, եւ մենք բո­լոր ջան­քե­րը կգոր­ծադ­րենք նրա հա­ջո­ղութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ի­րա­նի հա­ջո­ղութ­յու­նը նաեւ մեր հա­ջո­ղութ­յունն է»: Տո­ղա­տա­կե­րում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը, ըստ էութ­յան, հաս­տա­տում է, որ ի­րա­նա­կան թե­ման ի­րոք դրված է ռուս-ա­մե­րիկ­յան մեծ բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­քում: Ա­վե­լին, այս ֆո­նին ռուսա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը նման միտք է հնչեց­նում. «Կ­րեմ­լը հա­ջորդ շա­բաթ ակն­կա­լում է հե­ռա­խո­սա­յին բա­նակ­ցութ­յուն­ներ Ռու­սաս­տա­նի եւ ԱՄՆ նա­խա­գահ­նե­րի միջեւ… Մենք կա­տա­րե­ցինք Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան մեր մա­սը եւ­ այժմ սպա­սում ենք Թ­րամ­փի վար­չա­կազ­մի քայ­լին»:

Այ­սինքն, շատ նման է, որ Մոսկ­վան լու­ծեց, ա­վե­լի ճիշտ՝ լուծ­ման ըն­թաց­քի մեջ դրեց Թ­րամ­փի հա­մար ա­ռանց­քա­յին հար­ցե­րից մե­կը՝ ի­րա­նա­կան խնդի­րը: Ընդ ո­րում, լուծ­ման այս ըն­թաց­քը ակն­հայ­տո­րեն են­թադ­րում է, որ Ռու­սաս­տան-Ի­րան ա­ռանց­քը կպահ­պան­վի, այդ թվում, մեզ հա­մար ա­մե­նաէա­կա­նը, Ռու­սաս­տան-Ի­րան լո­գիս­տի­կան հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ կամ­րա­նա: Դ­րա դի­մաց Թ­րամփն ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից կա­զատ­վի ա­ռանց պա­տե­րազ­մի` Իս­րա­յե­լի հետ կապ­ված հստակ ե­րաշ­խիք­նե­րով եւ խա­ղա­ղա­րա­րի կեր­պա­րով: Ըստ այդմ, սպա­սե­լի է ան­ցու­մը ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­ջորդ փու­լի՝ ուկ­րաի­նա­կան խնդրի լուծ­մա­նը:

https://iravunk.com/sim/?p=310549&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան