Գոնե Եռաբլուրում հուղարկավորված Ձեր գործընկերներից ամաչեք.Պահեսստազորի սպա նախաձեռնություն

Գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանի ռազմական ակադեմիայում խայտառակ դասախոսական <<մաստեր կլասի>> հրապարակած տեսահոլովակից հետո սկսել են ավելի աչքի ընկնել ուժային կառույցներին հավասարեցված այլ անգրագետ նախարարուհիները և ղեկավարուհիները, որոնք նույնպես նախընտրում են տեսանկարվել իրենց պատկանող կառույցներում ծառայող անձնակամզի զինվորական ողջույնների ներքո, վերածելով այն ֆլեշմոբի:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ժամանակին հրապարակավ անրադառձել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և ՀՀ արդարադատության նախարարության ռազմականացված ստորաբաժանումների համար շարային կանոնադրությունը սահմանված չէ և այդ գերադասչությունների ղեկավարուհիների անգրագետությունը ընդգծելու նպատակով պահանջել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից ազատել վերջիններիս զբաղեցրաց պաշտոններից, սակայն այդ պահանջը մնացել է անարձագանք, ուստի ակնհայտ է, որ իրավապահ համակարգերում բոլոր իրավախատումների, ինչպես նաև առհասարակ, թիվ մեկ մեղավորը ու պատասխանատուն հենց՝ Նիկոլ Փաշինյանն է, որը 2018 թվականից ի վեր մնացել է նույն դասարանում, ի տարբերություն կառավարության այլ անդամների, որոնք պարբերաբար փոփոխվել են:
Զավեշտալի է տեսնել, այն <<սպաներին>> որոնք, <<ընտանիք ենք պահում>> գաղափարական սկզբունքով կամ իրենց անգրագետության հետևանքով շարային կեցվածքի տնազով ողջունում են իրենց նախարարուհիներին զինվորական ողջույնով:
Հանգամանքների բերումով ցանկություն ունենք անրադառնալ այդ <<սպաներին>> որոնք իրենց ծառայությունում առաջնորդվում են <<ընտանիք ենք պահում>> գաղափարական սկզբունքով:
Հնագույն մասնագիտություն ունեցող կանանցիծ շատերը իրենց մասնագիտական ունակությունները մատուցելուց, նույն պես առաջնորդվում են <<ընտանիք ենք պահում>> սկզբունքով, սակայն իդեպ ձեզ, իրենք Հայաստանի Հանրապետությանը ծառայելու՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այն էլ անհրաժեշտության դեպքում զոհաբերելով իրենց կյանքը երդում չեն ընդունել, ուստի ինչո՞վ եք դուք տարբերվում այդ կանանցից:
Հ.Գ. Գոնե Եռաբլուրում հուղարկավորված ձեր գործընկերներից ամաչեք, իրենցից շատերը ընտանիք են ունեցել:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
15.04.2025 թ.