Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
Միջազգային
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։
Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգություն, և կարևոր տնտեսական նախագծեր, որոնք ներկայումս ընթանում են երկրների միջև։
Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։
https://iravunk.com/sim/?p=310516&l=am/