Պրոֆեսոր Չարչյանը շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Քուշկյանի տարեդարձի առթիվ

Այսօր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան տարեդարձն է։
Անգնահատելի է պրոֆեսոր Քուշկյանի դերը Հայաստանի առողջապահության ոլորտում։ Նրա ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ բժշկական ծրագրեր։ Հարություն Քուշկյանն, իր մասնագիտական գործունեության ընթացքում, եղել է և կա շատերի ուսուցիչն ու առաջնորդը։
Իզմիրլյան ԲԿ-ի տնօրինությունը շնորհավորում է պրոֆեսոր Հարություն Քուշկյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ և բեղմնավոր աշխատանք։
https://iravunk.com/sim/?p=310463&l=am/