Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

Միջազգային

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում: 

«Հարգելի պարոն Ռավանչի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյո՞ք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

– Իրանը և Հայաստանը երկու լավ հարևաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Երկու երկրների ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Կարծում ենք, որ առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Կարծում ենք, որ մշակույթի ոլորտում կան շատ լավ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջև, ինչպես Երևանում և Թեհրանում, այնպես էլ երկու երկրների մյուս քաղաքներում: Համագործակցության մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս: Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Ինչպես օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները՝ որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն: Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև: Երկու ազգերի բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրված են փոխանակելու իրենց տեսակետներն տարբեր առիթներով: Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումներ շրջանակներում: Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և ինչպես ասացի, Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում:

Արդյո՞ք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, կա՞ այդպիսի հնարավորություն:

– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»:

https://iravunk.com/sim/?p=310459&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան