ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին (Տեսանյութ)
ՄիջազգայինԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա կարծիքով, եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։
«Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար»,- ասաց դիվանագետը։
Գալուզինը նշեց, որ նույնիսկ այժմ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, ըստ նրա, ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։
https://iravunk.com/sim/?p=310409&l=am/