Թրամփ. Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում
Միջազգային
Սպիտակ տունը գնահատել է Իրանի հետ երեկ տեղի ունեցած բանակցությունենրը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը Իրանի արտաքին գործերի նախարարին փոխանցել է, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է տարաձայնությունները հնարավորության դեպքում կարգավորել երկխոսության միջոցով:
Ըստ այդմ, ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները դարձել են քայլ դեպի փոխշահավետ արդյունք, նշել է Սպիտակ տունը։
Թրամփն իր հերթին է ասել, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները լավ են ընթանում։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի գնահատմամբ, առաջընթաց է նկատվում ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում։
https://iravunk.com/sim/?p=310330&l=am/