Ով է Իրան-ԱՄՆ բանակցությունների իրական միջնորդը

Միջազգային

Արդեն հայտնի է, որ ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը:

Մեկնաբանելով, իրանական աղբյուրը հայտնում է.

«Այս բանակցությունների ընթացքում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչներ Արաղխին և Ուիտկոֆը Օմանի արտգործնախարարի միջոցով կառուցողական և հարգալից մթնոլորտում մտքեր փոխանակեցին Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և անօրինական պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ։

Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ տեւած անուղղակի բանակցություններից հետո Իրանի եւ ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները բանակցությունների վայրից հեռանալիս Օմանի արտգործնախարարի ներկայությամբ մի քանի րոպե զրուցել են»։

Իրանական այլ աղբյուր մանրամասնում է նման արդյունքներ.

«Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ օրը:

Երկու կողմերն էլ ցույց են տվել իրենց հանձնառությունն առաջ մղելու այս բանակցությունները՝ փոխադարձ ընդունելի արդյունքի հասնելու նպատակով: Հաջորդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել հնարավոր համաձայնագրի ընդհանուր շրջանակը։

Երկու կողմերն էլ նպատակ չունեն «անպտուղ երկխոսություն», բանակցություններ վարել հանուն բանակցությունների կամ ժամանակ կորցնելու։

Երկու կողմերն էլ ընդունեցին, որ իրենց նպատակն է հնարավորինս արագ համաձայնության գալ։ Սա հեշտ գործ չէ և երկու կողմից էլ քաղաքական կամք է պահանջում»։

Կարծես թե ամեն ինչ սպասելի ընթացքի մեջ է:

Սակայն այս ամբողջական գործընթացի հետ կապված մեկ այլ էական հարց կա` իրո՞ք Օմանն է այս բաանկցությունների միջնորդը: 

Նկատի ունենք այն փաստը, որ բանակցություններում ԱՄՆ-ին ներկայացնում է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը: Իսկ նա, Իրանի արտգործնախարարին հանդիպելուց առաջ, հիշեցնենք, Ռուսաստանում էր` Պիտերում 4,5 ժամանոց հանդիպում ունեցավ Պուտինի հետ:

Իհարկե, կարելի է նաեւ ենթադրել, թե Ուիտկոֆը երկու հանդիպումները հաամտեղեց` ավելորդ անգամ օվկիանոսից այս կողմ չանցնելու համար: Բայց սա լուրջ չի կարող լինել. եթե նա 4,5 ժամանող հանդիպում է ունեցել Իրանի հիմնական դաշնակցի` Ռուսատանի նախագահի հետ, եւ ենթադրել, թե Իրանի թեմա այդ հանդիպման առանցներից մեկը չի եղել, միամտություն կլիներ: Առավել եւս, որ Իրանն էլ իր հերթին համաձայվեց բանակցել ԱՄՆ-ի հետ` Մոսկվայում ունեցած բավականին ծանրակշիռ քննարկումներից հետո:

Այստեղ, թերչեւս, պետք է մեջբերել նաեւ Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Շապիրոնի այս կարծիքը. «Իրանի հետ բանակցություններում Վաշինգտոնի դիրքորոշումը ներառում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու նախնական պահանջը: Սակայն հետագայում ԱՄՆ-ը կարող է սահմանափակվել միայն երաշխիքներով, որ ծրագիրը ռազմական չի դառնալու»:

Օմանի կշիռը, իհարկե, այն չէ, որ նա կարողանա համաշխարհային խոշորագույն կոնֆլիկտներից մեկում` Իրան-ԱՄՆ հակամարտությունում միջնորդ դառնալ: Այն պարզ պատճառով` հենց միջնորդը կարող է դառնալ այն երաշխավորը, որ. «Իրանի միջուկային ծրագիրը ռազմական չի դառնալու»: Աշխարհում երկու պետություն կարող են դրա երաշխավորը դառնալ, որ ծանրակշիռ խոսք լինի միաժամանակ Վաշինգտոնի (Թրամփի) եւ Թեհրանի (Գերագույն առաջնորդի եւ նախագահի) համար` Ռուսաստանը եւ Չինաստանը: Եվ Ուիտկոֆի այցը Ռուսաստան պարզ հուշում է, թե երկուսից որ մեկն է:

https://iravunk.com/sim/?p=310308&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան