Ադրբեջանը հայտնել Է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին
Միջազգային
Ադրբեջանցի սահմանապահները կասեցրել են Իրանի կողմից պետական սահմանի խախտման փորձը «Գեյթեփե» սահմանային անցակետի հատվածում: Այս մասին հայտնում է Media az-ը։
Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ նշված հատվածում սահմանապահների կողմից նկատվել է երեք անհայտ անձանց տեղաշարժ: Սահմանախախտները չեն ենթարկվել «Կանգնիր» հրամանին և զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին։
Պատասխան կրակով սահմանախախտներից մեկը, ով կրակ է բացել, չեզոքացվել է դեպքի վայրում, երկրորդը՝ ձերբակալվել, իսկ երրորդին՝ հաջողվել է թաքնվել Իրանի տարածքի ուղղությամբ:
https://iravunk.com/sim/?p=310292&l=am/