Ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնազերծել են փաստաթղթեր. Հիտլերը կարող էր թաքնվել Հարավային Ամերիկայում (ֆոտոներ)

Միջազգային

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փաստաթղթերը ցույց են տալիս, որ գործակալները 10 տարի շարունակ փնտրում էին Ադոլֆ Հիտլերին Հարավային Ամերիկայում այն ​​բանից հետո, երբ ողջ աշխարհը կարծում էր, որ նա մահացել է, գրել է The New York Post-ը։

Երբ 1945թ. ապրիլի 30-ն խորհրդային զորքերը մտան Բեռլին, Հիտլերը եւ նրա երկարամյա ընկերուհի Եվա Բրաունը, որի հետ նա հետագայում ամուսնացավ, ինքնասպան եղան ստորգետնյա բունկերում՝ գերությունից խուսափելու համար:

Նրանց մարմինները մասամբ այրվել էին եւ թաղվել ռումբի պայթյունից առաջացած ոչ խոր փոսում: Խորհրդային զինվորները հետագայում կատարել են նրանց մնացորդների արտաշիրիմում, որոնք ԽՍՀՄ-ը նույնականացրել է ըստ ատամնաբուժական փաստաթղթերի, եւ դրանք պահել է Արեւելյան Գերմանիայում, մինչեւ որ 1970-ի ապրիլին ՊԱԿ գործակալները ոչնչացրին Հիտլերի մարմինը՝ պահպանելով միայն ծնոտն ու գանգը, որոնք տեղափոխվեցին Մոսկվա:

Սակայն Հիտլերի մահվան մասին տեղեկություններից անմիջապես հետո ի հայտ եկան դավադրության տեսություններ այն մասին, որ նա ողջ է մնացել եւ փախել է Գերմանիայից։

Թեեւ ԿՀՎ-ն ունի Հիտլերի մահը հաստատող դիահերձման հաշվետվությունը, այլ փաստաթղթեր ցույց են տալիս, որ դաշտային գործակալները կասկածում էին, որ Հիտլերը կարող էր փախած լինել Հարավային Ամերիկա ենթադրյալ անունով եւ ձեռք են բերել մի մարդու լուսանկար, որն ապշեցուցիչ նման է նացիստական ​​առաջնորդին:

Screenshot 2025-04-12 130936.jpg (53 KB)

1945թ. հոկտեմբերի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի գործակալները ՀԴԲ-ն հայտնել են Արգենտինայի Լա Ֆալդայի հյուրանոցում հնարավոր գաղտնի թաքստոցի մասին, որը Հիտլերը կարող էր օգտագործել, եթե ողջ մնար:

Փաստաթղթում նշված է, որ հյուրանոցի սեփականատերը եւ նրա ընտանիքը եղել են «Հիտլերի ջերմեռանդ կողմնակիցները» եւ ֆինանսական ներդրումներ են կատարել նացիստական ​​կուսակցության համար 1920-ականների սկզբին` Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի միջոցով:

«Այդ կամավոր աջակցությունը նացիստական ​​կուսակցությանը երբեք չի մոռացվել Հիտլերի կողմից»,- նշվել է փաստաթղթերում։ «Իշխանության գալուց հետո նրա ընկերությունն այնքան մտերմացավ Հիտլերի հետ, որ նա եւ իր ընտանիքի անդամները Հիտլերի հետ մնացել են նույն հյուրանոցում՝ Գերմանիա կատարած իրենց ամենամյա այցերի ժամանակ»։

Հաշվետվությունում նշված է, որ հյուրանոցն արդեն «անհրաժեշտ պատրաստություններ էր արել», որպեսզի Հիտլերը ապաստան գտնի Արգենտինայի իրենց հյուրանոցում, եթե նա «ցանկացած պահի հայտնվի դժվարության մեջ» եւ «ապահով ապաստանի» կարիք ունենա:

1955թ. հոկտեմբերին ԿՀՎ գործակալի մեկ այլ փաստաթղթում ասվում է, որ նա տեղեկություն է ստացել ընկերոջից, որը խոսել է մի մարդու հետ, որը պնդում էր, թե ինքը նախկին էսէս- զինվոր Ֆիլիպ Սիտրոենն է, որը «վստահն» ասել է իրեն, որ Հիտլերը դեռ ողջ է եւ Կոլումբիայում է:

Սիտրոենը պնդել է, որ ամեն ամիս շփվել է նացիստների նախկին առաջնորդի հետ եւ ընկերոջը տրամադրել է իր լուսանկարը մի մարդու հետ, որին նա նույնացրել է Հիտլերի հետ Կոլումբիայի Թունհա քաղաքի լողափին:

Մարդը, որին ենթադրաբար համարում էին Հիտլեր, կրում էր «Ադոլֆ Շրիտելմայոր» անունը: 1955թ. հունվարին նա Կոլումբիայից մեկնել է Արգենտինա։

ImportedPhoto_1744447694652.jpg (143 KB)

«Ֆիլիպ Սիտրոենը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տասը տարի անց դաշնակիցներն այլեւս չէին կարող Հիտլերին հետապնդել որպես ռազմական հանցագործ»,-նշված է փաստաթղթում։

1955թ. նոյեմբերի 4-ին ԿՀՎ-ն հաստատել է գործակալների շփումը մի մարդու հետ, որը հայտնի է որպես «GIRELLA», որպեսզի հետագայում հետաքննեն «Ադոլֆ Շրիտելմայորի» պատմությունը Կոլումբիայում մինչեւ 1955թ.: 

Սակայն նույն փաստաթղթում ասվում է, որ «կարելի է մեծ ջանքեր գործադրել այս հարցում, բայց դժվար թե կոնկրետ որեւէ բան հաստատվի, ուստի մենք առաջարկում ենք գործը կարճել»։

Թեեւ չկա կոնկրետ ապացույց, որը կհաստատի այն տեսությունը, որ Հիտլերը կարող էր փրկվել պատերազմից եւ փախչել Գերմանիայից, նացիստական ​​կուսակցության անդամները «առնետի  արահետներ» են օգտագործել Արգենտինա եւ Հարավային Ամերիկայի այլ երկրներ հասնելու համար՝ հետապնդումից խուսափելու նպատակով:

Ըստ գնահատականների՝ մոտ 10 հազար նացիստներ եւ ֆաշիստական այլ ռազմական հանցագործներ խուսափել են դատական հետապնդումներից Հոլոքոսթի հարցում ունեցած իրենց դերի համար՝ փախչելով Արգենտինա եւ Լատինական Ամերիկայի այլ երկրներ։

https://iravunk.com/sim/?p=310291&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան