Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում․ Բայրամով

Միջազգային

Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում, և կարծում եմ, որ մեր հայ գործընկերը շատ լավ գիտակցում են դա։

Անթալիայում Արարատ Միրզոյանի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը․

«Նախարար Միրզոյանի փաստարկն այն մասին, որ իրենք էլ մեր Սահմանադրության վերաբերյալ մտահոգություններ ունեն, չի արտացոլում իրականությունը։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի աշխարհագրական անվանում չի հիշատակվում, և կարծում եմ, որ մեր հայ գործընկերը շատ լավ գիտակցում են դա։ Հակառակ դեպքում նրանք անպայման կբարձրացնեին այս հարցը, քանի որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի իրավական համակարգերը նույնն են՝ չես կարող միջազգային պայմանագրեր կնքել, եթե դրանք հակասում են երկրի սահմանադրությանը:

Ես չեմ կարծում, որ մեր հայ գործընկերներն անկեղծորեն կարծում են, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և այսքան ժամանակ երբեք չեն բարձրացրել այս հարցն ու պարզապես անտեսել այն։ Եթե համարում ես, որ մեկ այլ երկրի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան քո երկրի նկատմամբ, այդ դեպքում միայն ձևացնում ես, թե խաղաղության պայմանագիրը կնքելով լուծում է տրվելու եղած խնդիրներին։ Այդ հարցը բաց է մնալու, քանի որ միջազգային որևէ համաձայնագիր չի կարող վերացնել քո սահմանադրության մեջ առկա խոչընդոտը»,- հայտարարել է Բայրամովը։

https://iravunk.com/sim/?p=310289&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան