Արցախահայերի վիճակը գնալով սարսափազդու ֆիլմի սցենարի է վերածվում. Արցախցի փաստաբանը ահազանգում է

Հանդիպում

Կառավարությունը թեեւ վերջին նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում, սակայն մարտի 28-ից պայքարի դուրս եկած արցախցիները դա հարցի լուծում չեն համարում եւ պատրաստ են շարունակել պայքարը։ Ի վերջո, որն՞ է այս պահին արցախցիների պահանջը ՀՀ կառարությունից հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅՍՆԻՑ, ով արձանագրեց հետեւյալը.

- Չեմ գտնում, որ ՀՀ կառավարության որոշումը արցախցիների սոցիալական վիճակը բարելավող որոշում է։Ըստ էության կառավարությունը որոշել էր  ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվող արցախցիների շրջանակը ու կրճատել աջակցության չափը: Անշուշտ նման որոշում կարող է կայացվել այն դեպքում, երբ լուծված են այդ շրջանակի մեջ գտնվող անձանց սոցիալական խնդիրները։ Մինչդեռ պատկերը սարսափազդու է։ Արդեն իսկ նկատվում են սոցիալական ծանր խնդիրներ ունեցող անձինք, ովքեր հարկադրված աշխատանք են փնտրում աշխատանքի ծանր ոլորտներում: Անկասկած այդ մարդկանց համար, կանխատեսելի է մոտալուտ  սոցիալական վտանգը։ Գտնում եմ, որ կառավարության որոշման տրամաբանությունում պետք է առկա լինի մարդկային ռեսուրսի համարժեք օգտագործման գաղափարը և դրա հետ մեկտեղ առկա լինի սոցիալական ապահովությամբ  ուղղորդումը։ Ինքնին պետության ներսում խոցելի սոցիալական շերտի գոյությունը, հատկապես մեծ թվաքանակով, պետության կառուցակարգին վտանգ սպառնացող հանգամանք է։ Եկեք  արձանագրենք , որ կառավարության որոշմամբ արցախցիների սոցիալական  խնդիրները չեն լուծվում։ Իսկ դա նշանակում է, որ կան ողջամիտ կասկածներ, որ սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը չի հասկացվում և առկա իրավիճակը փոխելու ցանկություն չկա։ Այլապես , ինչպես է բացատրվում արցախցիների աղքատությունը, երբ մարդիկ չունեն բավարար եկամուտ իրենց հիմնական կարիքները հոգալու համար, ինչպիսիք են սնունդը, կացարանը և հագուստը: Գտնում եմ , որ  խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի  համար։ Հատկապես աշխատանքի ոլորտում: Եկեք համաձայնվենք,որ բնակվարձը սոսկալի բեռ է  արցախցիների համար։ Եվ ուրեմն, պետությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, ինչպես բնակարանով ապահովելու գործում , այնպես էլ աշխատանքի ապահովությունում։ Հավատացեք այսպիսի ծրագրերով պետության ծախսերը անհամեմատ ավելին կդառնան, քան այն դեպքում , երբ անմիջականորեն լուծվեն բնակարանի և աշխատանքի հարցը։ Օրինակի վրա դատենք, եթե ընտանիքը  աշխատում է և ստանում են 200․000 ՀՀ դրամ եկամուտ,վճարում է 150․000 բնակվարձ, ինչպես կարող է սոցիալական ծրագրերով բնակարան ձեռք բերել, անգամ այն դեպքում , երբ մեկ հոգու համար տրվում է երեք միլիոն ՀՀ դրամ։ Իսկ ինչ վիճակ կունենա միայնակ մարդը: Նա անգամ հնարավորություն չի ունենա մեկ սենյականոց բնակարան գնել; Այո,պետք է անկեղծորեն խոստովանենք, որ այդ ծրագիրը ունի նաև դրական կողմեր; Մասնավորապես բազմաերեխատար ընտանիքների համար։ Սակայն, այդուհանդերձ, դա ամենևին բավարար չէ, համարել արցախցիների սոցիալական խնդիրները լուծված և վերջապես  անթույլատրելի է տարբերակված մոտեցումները։ Որպես արցախցի բավարարված եմ զգում կրթության ոլորտում հոգածությունը, մասամբ առողջապահության համակարգում; Վերջապես ,մենք պետք է սոցիալական խնդիրների լուծումները, գնահատենք ՀՀ  սոցիալական վիճակի գնահատման միջոցով; Այնպես չէ, որ հայրենիքում բոլորն են շքեղության մեջ ապրում։ Մենք կարող ենք մնալ որպես սոցիալապես խոցելի խավ, մի կերպ յոլա գնալ, միայն թե մեր բանակը ուժեղանա։Այդպես ոչ թե ես եմ մտահանգում, այլև արցախցիները, քանի որ գիտակցում ենք, որ վերադարձ հնարավոր է միայն ուժեղ հայրենիք ունենալու միջոցով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում