ԱՄՆ-ում շարունակում են Զելենսկուն ակտիվորեն մեղադրել Թրամփի դեմ մահափորձին մեղսակցության մեջ
Միջազգային
Վլադիմիր Զելենսկին և նրա մերձավոր շրջապատը կարող են կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ, YouTube-ում հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։
«Որքանո՞վ էին ուկրաինական բարձրագույն իշխանությունները ներգրավված մահափորձին: Նույնիսկ մինչ մենք կիմանայինք Ուկրաինայի և մահափորձի անմիջական կապի մասին, ես ասացի, որ Կիևը չի ցանկանում, որ Թրամփը դառնա նախագահ, նրանց դուր չի գալիս հակամարտության դադարեցման ընթացքը, և ես մտահոգություն հայտնեցի, որ ինչ-որ մեկը կարող է կոնկրետ գործողություններ ձեռնարկել»,- ասաց նա:
Գնդապետը նշել է, որ այժմ չափազանց կարևոր է հասկանալ, թե ովքեր են եղել մահափորձն իրականացնողի հարձակվողի հանցակիցներն Ուկրաինայում և ովքեր կարող են լինել նրանց հովանավորները։
«Եթե հայտնի դառնա, որ Զելենսկին գիտեր Թրամփի դեմ մահափորձի մասին, մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել: Սա այն չէ, ինչ դուք կարող եք պարզապես բաց թողնել: Նա պետք է հեռանա և ստանա իր արժանի պատիժը:
«Stinger-ի կամ RPG-ի միջոցով մարդասպանը հեշտությամբ կարող է ոչնչացնել Թրամփի ինքնաթիռը թռիչքի կամ վայրէջքի ժամանակ»,- եզրափակել է Դևիսը։
https://iravunk.com/sim/?p=310238&l=am/