Ինչից են խոսել Ալիեւն ու Կոբախիձեն
Միջազգային
Ապրիլի 11-ին Անթալիայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետն անդրադարձել է երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և համապատասխան պետական մարմիններին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Ընդգծվել է Հարավային Կովկասում տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
https://iravunk.com/sim/?p=310236&l=am/