ԱՄՆ-ը խստացնում է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի պայմանները. New York Times
Միջազգային
ԱՄՆ-ը խստացնում է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի պայմանները: «Նոր նախագիծը նաև արձագանքում է ավելի վաղ տարբերակներին, քանի որ այնտեղ բացակայում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին որևէ հիշատակում»,- ասվում է New York Times-ի հրապարակման մեջ։
Ուկրաինան ստիպված է լինելու պատերազմի հենց սկզբից մարել ռազմական օգնության համար բազմամիլիարդանոց պարտքը՝ տարեկան 4 տոկոսի չափով տոկոսադրույքով։
Ուկրաինայի կողմից բոլոր ռեսուրսների արդյունահանումից ստացված եկամուտների 50%-ը պետք է ուղղվի ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող հիմնադրամին։
Քանի դեռ ամերիկացիների հայտարարած պարտքի ամբողջ գումարը չի մարվել, ԱՄՆ-ն այս հիմնադրամից կվերցնի բոլոր շահույթները։
https://iravunk.com/sim/?p=310229&l=am/