Լավրովը կոչ է արել չգայթակղվել ԱՄՆ-ի հետ շփումներից
Միջազգային
Պետք չէ գայթակղվել ռուս-ամերիկյան բանակցություններից, այլ շարունակել շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն։
«Ես կարծում եմ՝ պետք չէ գայթակղվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներից, բայց յուրաքանչյուր երկրի ազգային շահերի փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա կարգավորմանը նպատակադրելը միանգամայն իրատեսական է և անհրաժեշտ», - նշել է նախարարը:
Լավրովը նաև ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում վստահությունը վերականգնելու համար դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի: Նրա խոսքով՝ այն խարխլվել և ավերվել է դեռևս նախկին ամերիկյան վարչակազմի կողմից, սակայն այժմ էլ ԱՄՆ-ում մնում են շատ ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնք չեն կիսում Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման կուրսը։
https://iravunk.com/sim/?p=310204&l=am/