Ալիևն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել Անթալիայում
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ։
Նա Ալիևի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ալիևը Թուրքիա է ժամանել Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին (ADF2025) մասնակցելու համար։
Անթալիայում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում։
https://iravunk.com/sim/?p=310200&l=am/