Վրաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնագրի կնքման հարցում․ Բոճորիշվիլի
Միջազգային
Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆոսի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է օգնել երկու կողմերին երկխոսության և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
«Վրաստանն ու Թբիլիսին միշտ բաց են խաղաղության և երկխոսության համար։ Մենք պատրաստ ենք նպաստել կողմերի միջև (կարգավորման) գործընթացին։ Մեր երկիրն արդեն իսկ ձևավորվել է որպես չեզոք հարթակ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին։ Հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելն է», - նշել է Բոճորիշվիլին։
https://iravunk.com/sim/?p=310185&l=am/