Բազմաթիվ աղջիկների մայրիկ դարձած Տիգրանուհի Կարապետյանը մրցանակի է արժանացել

Մեգերյան կարպետ» -ում տեղի ունեցավ «Արմենիկոս 2025 /ARMENICOS 2025» այս տարվա մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը ձեռնարկել և իրականացրել է Մոսկվայի «ԶՎԱՐԹՆՈՑ» հայկական մշակութային հիմնադրամը, որի նախագահն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԱՐՄԵՆԻԿՈՍ ամենամյա ազգային Տիտղոս–Մրցանակաբաշխության հիմնադիր Անժելա Ստեփանյանը։ Մրցանակաբաշխության բազմաթիվ անվանակարգերում ընտրված էին արժանի 35 հայուհիներ, որոնք իրենց մասնագիտական բնագավառներում ունեն նշանակալից ավանդ և զբաղվում են հայապահպան գործունեությամբ ինչպես նաև բարեգործությամբ։
Մրցանակակիրներից մեկը «Մեր տունը» հկ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյան էր։