Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ԵՄ-ին չեն վերաբերում. Ալիև

Միջազգային

ԵՄ-ն կոչ է անում բացել սահմանը Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն Եվրոպան այդ ամենի հետ որևէ կապ չունի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որը նա «տարօրինակ» է անվանել:

Հիշեցնենք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը: «Դա ավելի կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քան երբևէ»,- նշել էր ֆոն դեր Լայենը:

«Ես զարմացա, երբ լսեցի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունները Կենտրոնական Ասիայի առաջնորդների՝ ԵՀ ղեկավարների հետ Ուզբեկստանում կայացած գագաթնաժողովում: Նա հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին, որպեսզի իր ներդրումն ունենա Միջին միջանցքի կամ, ինչպես Եվրոպայում են անվանում, Գլոբալ դարպասի ստեղծման գործում», — ասել Է Ալիեւը:

Նրա խոսքով՝ այդ միջանցքը գոյություն ունի, և Հայաստանը դրանում որևէ դերակատարում չունի։

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի պաշտոնյաների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց քարտեզները չի կարելի անտեսել։ Ադրբեջանն ու Վրաստանն են ստեղծել այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր թույլ է տալիս Եվրոպային համագործակցել Կենտրոնական Ասիայի հետ: Մենք լսում ենք միայն Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները բացելու կոչեր։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան դրա հետ։ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրանց չեն վերաբերում։ Որքան ԵՄ-ն հեռու մնա այդ հարցերից, այնքան լավ բոլորի համար», — եզրափակել է նա։

https://iravunk.com/sim/?p=310125&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան