Ռուսաստանում հայտնել են՝ Զելենսկու հայտարարությունը լուրջ հետևանք կունենա
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայի կողմից գերեվարված Չինաստանի քաղաքացիների մասին կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ ՉԺՀ-ն ռազմավարական դեր է խաղում հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության առաջին նախարար, պահեստազորի գնդապետ Անդրեյ Պինչուկը, նրա խոսքը մեջբերում է Tsargrad-ը։
Պինչուկը պարզաբանել է, որ ժամանակակից պայմաններում զինված հակամարտությունն ավելի ու ավելի է կախված ԱԹՍ-ներից, և հենց Չինաստանն է առանցքային դեր խաղում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համար անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարման գործում:
«Այսպիսով, Չինաստանը կարող է զգալի ազդեցություն ունենալ հատուկ գործողության ընթացքի վրա», - ընդգծել է Պինչուկը։
https://iravunk.com/sim/?p=310115&l=am/