Ալիեւը խոսել է Հայաստանը շրջանցող ճանապարհի կառուցման մասին
Միջազգային
Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», - ասել է նա:
https://iravunk.com/sim/?p=310094&l=am/