Թրամփը նախազգուշացրել է Իրանին
Միջազգային
ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հայտնում Է Reuters-ը։
Թրամփը, պատասխանելով Իրանին հարվածելու հնարավորության մասին լրագրողների հարցին, ընդգծել է, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժ կկիրառվի:
ԱՄՆ նախագահը նշել է, որ «Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները միայն երկար գործընթացի սկիզբ կդառնան»: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։
https://iravunk.com/sim/?p=310085&l=am/