Թրամփի որդին մեղադրում է Ուկրաինային` հոր դեմ մահափորձի փաստերը կոծկելու մեջ
Միջազգային
Դոնալդ Թրամփ կրտսերը մեղադրում է Ուկրաինային` հոր դեմ մահափորձի փաստերը կոծկելու մեջ: Այդ թվում, որ մեղադրյալ Ռայան Ռութը ցանկանում էր զենք գնել Ուկրաինայից:
Նրա խոսքով, զենք գնելու փաստը թաքցնելը «շատ ավելի լուրջ է թվում», քան այն, որ Ուկրաինան դեռ շնորհակալություն չի հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար. «Եթե կարծում եք, որ վատ է, որ Ուկրաինան երբեք շնորհակալություն չի հայտնել ԱՄՆ-ին այն ամենի համար, ինչ արել է իրենց համար, ապա այն փաստը, որ նրանք, ըստ երևույթին, մեզ չեն ասել, որ այս սոցիոպաթը բառացիորեն փորձել է զենք գնել նրանցից` հորս սպանելու համար,, շատ ավելի վատ է: Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն ասել»,- գրում է ԱՄՆ նախագահի որդին։
Ավելի վաղ Daily Mail-ը հրապարակել էր հետաքննություն այն մասին, թե ինչպես են ուկրաինացի աշխատակիցներն օգնել 2024 թվականի սեպտեմբերին Թրամփի դեմ մահափորձ ծրագրել:
Զելենսկու համար սա, իհարկե, սարսափելի ազդակ պետք է լինի: Թրամփն առանց այդ էլ նրա հետ թշնամաբար էր տրամադրված` նախագահական առաջին ժամկետի մեղքերի համարչչ: Ու հիմա էլ, նման է, որ Զելենսկուն մեղավոր է համարում իր դեմ մահափորձի հարցով:
https://iravunk.com/sim/?p=309981&l=am/