«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը ուշագրավ հրապարակում է կատարել

Դատավորին անհրաժեշտ են չորս որակներ.
1. լսել հարգանքով, 2. տալ իմաստուն պատասխաններ, 3. մտածել սթափ, 4. անաչառ որոշումներ կայացնել:
Սոկրատես

ՀԱՐՑ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ
- Բնակարանը, որտեղ ապրում եմ, ծնողներիս սեփականությունն է: Հունվար ամսին մայրս հիվանդության պատճառով մահացավ, իսկ հայրս երևի չդիմացավ կորստին, մեկ ամիս առաջ հանկարծամահ եղավ: Նախորդ տարվա դեկտեմբերին համատիրությունը, տան գույքահարկը չվճարելու պատճառով, դատի էր տվել ծնողներիս: Քանի որ նրանք արդեն մահացել էին, ինքս ներկայացա դատական նիստին: Համատիրությունը գրություն էր ուղարկել դատարանին, որ գործը քննեն իրենց բացակայությամբ: Երբ ցանկացա դատարանին տեղեկացնել, որ ծնողներս մահացել են, դատավորն ինձ ձայն չտվեց` պատճառաբանելով, որ լիազորագիր չունեմ, ինչպես նաև չունեմ ապացույց, որ նրանք իմ ծնողներն են և, ամենակարևորը, դատավորը գտավ, որ նրանք ստորագրել են դատական ծանուցագիրը և իր բառերով ասած՝ պատշաճ ծանուցված են: Զավեշտը հասավ նրան, որ դատ արեց, գնաց խորհրդակցական սենյակ և հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացրեց` բավարարելով համատիրության հայցը: Վճիռն առձեռն ինձ չտվեցին, փոստով ուղարկեցին ծնողներիս անունով, իրենց տան հասցեով:
Հիշում եմ. ոչ հեռավոր իննսունական թվականներին, ընտրություններից մեկի ժամանակ, ընտրական տեղամասում գտնվող ընտրողների ցուցակում նկատեցի, որ մահացած պապիս և տատիս անվան դիմաց դրված էր ստորագրություն, որ իբր նրանք մասնակցել են քվեարկությանը: Հետո, երբ ընկերներով քննարկում էինք, պարզվեց, որ նրանց հարազատներն էլ, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում, կրկին "եկել, քվեարկել, գնացել էին"։ 
Վ. Ա.

- Դատական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ քաղաքացու դուռը թակել են դատական ակտերի հարկադիր կատարողները և ներկայացրել օրինական ուժ ստացած դատական ակտ, որն ուղղակի առնչվել է վերջիններիս իրավունք-պարտականությունների հետ, այն դեպքում, երբ տվյալ անձը դրա մասին իմացել է միայն վճռի կատարման փուլում: Ինչ խոսք, նմանօրինակ դեպքերը ոչ միայն հատուկ են Հայաստանում, այլև՝ ամենուր, ուստի պետության առաջնահերթ խնդիրը մարդու իրավունքների երաշխավորվածությունն է, և որ իրավունքներն ածանցյալ են մարդու արժանապատվությունից: Քանի արդարադատություն իրականացնող անձանց մեջ չի ներմուծվել այն կարևոր իրավանորմը, որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, իսկ արժանապատվությունն Աստվածային, մարդու անօտարելի իրավունքն է, իրավունք, որի պաշտպանը պետք է լինի պետությունը՝ ի դեմս օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ունենալու ենք նմանօրինակ զավեշտներ, որը կլիներ ավելի քան ծիծաղելի, եթե չլիներ ողբերգական, որովհետեւ իրավունքի խախտումները Հայաստանում պետական լիազոր մարմինների կողմից մասսայական բնույթի են: Դրա լավագույն ապացույցը դատարանների գերծանրաբեռնված աշխատանքն է, որտեղ դատական սխալի հավանականությունը նորմայից բարձր է:
Սույն գործով տարօրինակ է տվյալ դատավորի վարքագիծը, երբ շահագրգիռ անձը ցանկացել է դատական նիստում անել հայտարարություն, սակայն նիստը նախագահողի կողմից թույլ չի տրվել, քանի որ չի ունեցել պատշաճ լիազորություն և չի եղել այդ դատավարության մասնակիցը: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ դատավորը պետք է ղեկավարվեր ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջով, որով օրենսդիրը պարտադիր պայման է դիտում` ուղղակի պարտավորեցնելով դատավորին. հնարավորություն տալ գործի ելքով շահագրգիռ յուրաքանչյուր անձի` իրականացնելու դատարանի կողմից լսվելու օրենքով նախատեսված իրավունքը: Դրանից հետո, եթե դատարանին կներկայացվեն սույն գործով պատասխանողների մահվան վերաբերյալ ապացույցներ, իսկ չներկայացնելու դեպքում էլ դատարանը կտրամադրեր ողջամիտ ժամկետ` այն ներկայացնելու համար, որից հետո օրենքի ուժով դատարանը տվյալ գործի վարույթը կկասեցներ, քանի որ գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: 

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան