Իսրայելն իրականում Իրանի՞ հետ է ուզում պատերազմել, թե՝ Թուրքիայի

Միջազգային

Ի­հար­կե, ինչ­պես Հա­յաս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309949&l=am), այն­պես էլ շատ բան աշ­խար­հում կախ­ված է նրա­նից, թե Թ­րամ­փը մեծ պա­տե­րազմ կսկսի՞ Ի­րա­նի հետ: Եվ, դա­տե­լով տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րից, այս ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րի պա­կաս չկա: Եվ այդ թե­ման էլ ա­վե­լի սրվեց Նե­թան­յա­հու­ի՝ ԱՄՆ այ­ցի ֆո­նին:

Ան­գամ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի մոտ է գե­րիշ­խում թե­զը, որ Նե­թան­յա­հո­ւի այդ այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը. «Ի­րա­նի վրա հար­ձա­կումն է: ԱՄՆ-ը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մին: Ա­վե­լի քան 40 000 ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­ներ տե­ղա­կայ­ված են Մեր­ձա­վոր Ար­եւել­քում՝ նա­խա­պատ­րաստ­վե­լով Ի­րա­նի հետ հնա­րա­վոր պա­տե­րազ­մին, հաս­տա­տում են զե­կույց­նե­րը: Լար­վա­ծութ­յու­նը հա­սել է եռ­ման կե­տի: Տե­ղե­կութ­յուն­ներ կան, որ ԱՄՆ-ի եւ Ի­րա­նի միջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը դա­դա­րեց­վել են, եւ­ եր­կու երկր­ներն էլ բարձ­րաց­նում են ի­րենց ռազ­մա­կան պատ­րաստ­վա­ծութ­յան մա­կար­դա­կը»:

­Թեեւ մյուս կող­մից ԱՄՆ-ն միշտ էլ մո­տա­վո­րա­պես 40 հա­զա­րի չափ զինվորական, ե­թե ոչ շատ ա­վե­լին, ու­նե­ցել է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ դա Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ սկսե­լու հիմք չէ:

­Նաեւ այլ հարց է, թե ի­րա­կա­նում Իս­րա­յե­լի հա­մար ի­րո՞ք այս պա­հին թիվ 1 թշնա­մին Ի­րանն է: Թեհ­րա­նը, ինչ խոսք, ու­նի ա­ճող ռազ­մա­կան պո­տենց­իալ: Բայց բո­լորն են հաս­կա­նում, որ Ի­րա­նի կող­մից մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծե­լու պատ­մութ­յու­նը հո­րին­վածք է: Հենց դա կլի­ներ Իս­րա­յե­լի հա­մար ռեալ վտանգ, սա­կայն ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին զեն­քի մա­սին ար­դեն 40 տա­րի խո­սում են, բայց այդ զեն­քը չկա ու չկա:

Մ­յուս կող­մից, Իս­րա­յե­լը մեկ այլ լուրջ խնդրի ա­ռաջ է կանգ­նել՝ սի­րիա­կան ուղ­ղութ­յան: Թել Ա­վի­վը, ի­հար­կե, Սի­րիա­յում փոր­ձում է ի­րեն զգալ ինչ­պես սե­փա­կան տա­նը: Ան­ցած շա­բաթ էլ, հի­շեց­նենք, ան­ցած շա­բաթ ոչն­չաց­րեց սի­րիա­կան կենտ­րո­նա­կան գո­տում` Պալ­մի­րա­յին հատ­վա­ծում գտնվող T4 բա­զան, ո­րը, ըստ տե­ղե­կութ­յուն­նե­րի, վե­րած­վում էր թուր­քա­կան խո­շոր ռազ­մա­բա­զա­յի՝ Իս­րա­յե­լի ուղ­ղութ­յամբ։ Եվ ա­հա, Türkiye ամ­սա­գի­րը պնդում է, որ այս հար­ձակ­ման ժա­մա­նակ թի­րախ են դար­ձել նաեւ թուր­քա­կան С-200 եւ նույ­նիսկ՝ С-400 զե­նի­թահր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րը։ Ե­թե այդ լու­րը ​​հաս­տատ­վի, կնշա­նա­կի, որ թուր­քերն ի­րենց ու­նե­ցած լա­վա­գույն` ռու­սա­կան  С-400 հա­մա­կար­գե­րը տե­ղա­կա­յել են Սի­րիա­յում։ Իսկ դա կնշա­նա­կի, որ դրանք նա­խա­տես­ված են իս­րա­յել­յան ա­վիա­ցիա­յի դեմ:

Ա­վե­լին, մի շարք տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներ էլ պնդում են, որ թուր­քա­կան բա­նա­կը այս օ­րե­րին հսկա­յա­կան ռազ­մա­կան ու­ժեր է տե­ղա­կա­յել Սի­րիա­կան Հա­լե­պի հյու­սի­սում: Ու ա­սել, թե դա նա­խա­տես­ված է, ա­սենք, քրդե­րի դեմ պա­տե­րազ­մե­լու հա­մար, միամ­տութ­յուն կլի­ներ: Իսկ ա­հա, այս զար­գա­ցու­մների ֆո­նին, Jerusalem Post-ը փո­խան­ցում է Իս­րա­յե­լի ռազ­մա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­յի խոս­քը. «Սի­րիա­յում մեր հար­ձա­կում­նե­րը մե­սիջ են Թուր­քիա­յին: Մի՛ ստեղ­ծեք այն­տեղ ռազ­մա­կա­յան­ներ եւ մի՛ մի­ջամ­տեք մեր գոր­ծու­նեութ­յա­նը»։
Իսկ Թուր­քիան, կրկնենք, ի պա­տաս­խան, մեծ ու­ժեր է մտցնում Սի­րիա... 

Այ­սինքն, Իս­րա­յե­լը հի­մա Ի­րա­նի հե՞տ լուրջ ռազ­մա­կան խնդիր­ներ ու­նի, թե` Թուր­քիա­յի:

Մ­յուս կող­մից, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Իս­րա­յե­լի թի­րա­խը Ի­րանն է, եւ փոր­ձում են ԱՄՆ-ին ներգ­րա­վել մեծ պա­տե­րազ­մի մեջ, Թ­րամփն այս պա­հին նման ռի­կի կա­րո՞ղ է գնալ: Շա­բաթ օրն ԱՄՆ-ում Թ­րամ­փի դեմ ա­վե­լի քան 1200 բո­ղո­քի ցույց անց­կաց­վեց: Այն, որ սա շատ նման է սո­վո­րա­կան «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան», ա­վե­լի կոնկ­րետ՝ սկսում են նման սցե­նար փոր­ձար­կել, դժվար չէ կռա­հել: Թ­րամ­փը նույն պա­հին իր հա­մար հան­գիստ գոլֆ էր խա­ղում՝ փոր­ձե­լով ցույց տալ, թե որե­ւէ մտա­հո­գութ­յուն չու­նի: Բայց այն, որ տե­ղի ու­նե­ցա­ծը գլո­բա­լիստ­նե­րի, ա­վե­լի ճիշտ՝ այդ ուղ­ղութ­յան լի­դեր «ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յան» ձեռ­քի գործն է, ե­րե­ւի տա­րա­կու­սանք­ներ չլի­նեն: Գու­մա­րած, Թ­րամ­փի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ա­ռանց այս էլ սրված են նաեւ Եվ­րո­պա­յի հետ` ի դեմս իշ­խող գլո­բա­լիս­տա­կան խուն­տա­նե­րի: Իսկ ա­մե­րիկ­յան նոր մաք­սա­տուր­քե­րի պատ­մութ­յունն այդ սրա­ցում­նե­րը հասց­նում  է ծայ­րա­հեղ թե­ժաց­ման: Նույն թեժ հա­րա­բե­րութ­յուն­ներն են Չի­նաս­տա­նի հետ. չի­նա­ցի­նե­րը, պա­տաս­խա­նե­լով Թ­րամ­փին, ի­րենց հեր­թին 34 տո­կոս մաք­սա­տուրք սահ­մա­նե­ցին ա­մե­րիկ­յան բո­լոր ապ­րանք­նե­րի հա­մար, եւ ոչ միայն դա: Այս ա­մե­նը, ի­հար­կե, կա­րե­լի է հա­մա­րել եւս մեկ բա­ցատ­րութ­յուն, թե ին­չու է Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Թ­րամ­փի հա­մար դառ­նում ան­փո­խա­րի­նե­լի: Բայց միայն այս­քա­նով չէ, որ ա­մեն ինչ վեր­ջա­նում է:

­Շատ ա­վե­լի լուրջ խնդիր է դար­ձել, որ ե­րեկ, ինչ­պես եւ սպաս­վում էր, իս­կա­կան փլու­զում տե­ղի ու­նե­ցավ հա­մաշ­խար­հա­յին Ֆոն­դա­յին շու­կա­նե­րում. վատ­թա­րա­գույն ան­կում 2008 թվա­կա­նից ի վեր, ու պատ­ճառն ա­մե­րիկ­յան մաք­սա­տուր­քերն են: Ու միան­գա­մից այս ա­մե­նը տե­ղա­փոխ­վեց նաեւ ա­մե­րիկ­յան ֆոն­դա­յին հա­մա­կարգ: Ինչ շա­րու­նա­կա­կա­նութ­յուն կու­նե­նա, ինչ խո­րութ­յամբ այս ա­մե­նը կհար­վա­ծի հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յա­նը, ան­գամ ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներն են խու­սա­փում գնա­հա­տել: Բայց որ ան­գամ ա­մե­նա­կա­տաստ­րո­ֆիկ սցե­նար­ներն են հնա­րա­վոր, ըն­դու­նում են բո­լո­րը:

Ա­հա այս բա­զում, միան­գա­մայն խոր­քա­յին, ո­րոշ դեպ­քե­րում՝ ան­նա­խա­դեպ խնդիր­նե­րին զու­գա­հեռ, որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան, որ Թ­րամ­փը նաեւ ո­րո­շի մտնել Ի­րա­նի հետ մեծ պա­տե­րազ­մի մեջ: Աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ ան­գամ հու­սիթ­նե­րի հար­ցում, թեեւ ար­դեն մեծ փո­ղեր են ծախ­սել, սա­կայն ո­րե­ւէ տե­սա­նե­լի արդ­յունք չկա: Ան­գամ Թ­րամ­փին էլ մի կողմ թող­նենք. Նե­թան­յա­հուն եւս պետք է որ հաշ­վար­կի այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կը, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նը պա­տաս­խան հար­ված միան­շա­նակ կհասց­նի: Ա­պա նաեւ, որ այդ հար­վա­ծը կհասց­վի ոչ միայն ա­մե­րիկ­յան ռազ­մա­կա­յան­նե­րին, այլ հենց` Իս­րա­յե­լին: Ու այն դեպ­քում, երբ Նե­թան­յա­հուն էլ երկ­րի ներ­սում խնդիր­նե­րի պա­կաս չու­նի: Նաեւ, չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը կլի­նի ա­րագ եւ հաղ­թա­կան: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­ներ անց­կաց­նե­լով, Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը եւս ցույց տվե­ցին, որ մտա­դիր չեն Թեհ­րա­նին թող­նել հո­շոտ­ման, ե­թե, ի­հար­կե, ԱՄՆ-ի պո­տենց­իա­լը դրան կբա­վա­րա­րի:

https://iravunk.com/sim/?p=309951&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան