Ինչու Ալիեւը նորից «փուռը տվեց» Նիկոլին

Միջազգային

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րով օ­րերս հան­դես ե­կավ Նի­կո­լի ԱԳՆ կոչ­ված «դուք­յա­նը», եւս մեկ ան­գամ հաս­տա­տում է, թե ի­րա­կա­նում այս տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նը զավ­թած ու­ժերն ինչ խա­ղե­րի մեջ են եւ ում վրա են աշ­խա­տում: Նաեւ, ­թե այդ ա­մենն ինչ­քա­նով է սինխ­րո­նի­զաց­ված Բաք­վի, ա­սենք նաեւ եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի հետ:

ԿԱՐՈՂ ԷԻՆ ՄԻԱՅՆ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ «ՋԵԲԸ ԳՑԵԼ»

Այս­պես, օ­րերս Ա­լիե­ւը, հան­դի­պե­լով Հա­յաս­տան, այս­տե­ղից՝ Ադր­բե­ջան մեկ­նած սո­վո­րա­կան եվ­րա­լի­բե­րաստ Շ­տայն­մա­յե­րի հետ, հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում գլխա­վոր խո­չըն­դո­տը ե­ղել է այն, որ մինչեւ 2024 թվա­կա­նի հուն­վա­րը «Հա­յաս­տա­նը հաս­տա­տա­կա­մո­րեն փոր­ձում էր խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում նե­րա­ռել, այս­պես կոչ­ված՝ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան ճա­կա­տա­գի­րը»»: Ու հի­մա, քա­նի որ հա­սել են «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հա­մա­ձայ­նեց­ված տար­բե­րա­կին, նշա­նա­կում է, որ Ար­ցա­խի ճա­կա­տագ­րի հար­ցը հան­վել է օ­րա­կար­գից:

Եվ ա­հա, Միր­զո­յան Ա­րո­յի «դուք­յա­նից» հաս­տա­տե­ցին, որ Ա­լիեւն այս ան­գամ էլ ա­մեն ինչ ճիշտ է ա­սում. «Նախ­կի­նում քա­նիցս հայ­տա­րա­րել ենք, որ Ադր­բե­ջա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում Հա­յաս­տանն աշ­խա­տանք­ներ էր տա­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յան անվ­տան­գութ­յան եւ­ ի­րա­վունք­նե­րի ա­պա­հով­ման, այդ թվում եւ­ այդ խնդիր­նե­րի հաս­ցեագր­ման մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի ստեղծ­ման ուղ­ղութ­յամբ։ Դ­րան էին նաեւ միտ­ված եր­րորդ երկր­նե­րում Ադր­բե­ջա­նի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պում­նե­րի կազ­մա­կերպ­ման ջան­քե­րը, ո­րոնք մերժ­վե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կող­մից։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յան բռնի տե­ղա­հա­նութ­յան եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի լու­ծար­ման վե­րա­բեր­յալ հրա­մա­նագ­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո խնդի­րը դուրս է ե­կել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան միջեւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման օ­րա­կար­գից»:

Ի­րա­վա­կան ա­ռու­մով, սա ոչ այլ ինչ է, քան հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յան կո­պիտ ոտ­նա­հա­րում, ըստ ո­րի, Հա­յաս­տանն Ար­ցա­խի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վորն է, եւ այդ գոր­ծա­ռույ­թից հրա­ժար­վե­լու ի­րա­վունք ոչ մե­կը չու­նի: Ա­վե­լին, հենց դա էր խոս­տա­նում Նի­կո­լը՝ վեր­ջին ան­գամ ընտր­վե­լով. «Ար­տա­քին եւ­ անվ­տան­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան գլխա­վոր ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից են լի­նե­լու ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ եւ հա­մա­պար­փակ կար­գա­վո­րու­մը՝ ար­ցա­խա­հա­յութ­յան ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման մի­ջո­ցով Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վու­մը, ինչ­պես նաեւ մշա­կու­թա­յին ու կրո­նա­կան ժա­ռան­գութ­յան պահ­պա­նու­մը եւ հու­մա­նի­տար խնդիր­նե­րի լու­ծու­մը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յունն օգ­տա­գոր­ծե­լու է իր ողջ նե­րու­ժը վե­րոնշ­յալ նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար` ա­ռաջ­նորդ­վե­լով մեր պե­տա­կան շա­հե­րով եւ հայ ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան հրա­մա­յա­կա­նով»: Այ­սինքն, մաս­նա­վո­րա­պես այդ խոստ­ման արդ­յուն­քում է, որ մար­դիկ այն ժա­մա­նակ ՔՊ-ին ձայն են տվել: Վեր­ջա­պես, ոչ միայն Ար­ցա­խից, այլ նաեւ՝ ար­ցա­խա­հա­յութ­յան՝ հա­յրե­նի օ­ջա­խում ապ­րե­լու ի­րա­վուն­քից հրա­ժար­վե­լը պատ­մա­կան մասշ­տա­բի հան­ցա­գոր­ծութ­յու­ն է, ո­րը չեն կա­րո­ղա­նա­լու քո­ղար­կել «ի­րա­կան Հա­յաս­տան» կոչ­վող զա­ռան­ցանք­նե­րի տակ:

Այս ա­մե­նի մա­սին, ի­հար­կե, հե­տո, երբ մե­ղա­վոր­նե­րը կհայտն­վեն դա­տա­րա­նում, դեռ շատ է խոս­վե­լու: Իսկ այս պա­հին ու­նենք փաստ. Ա­լիե­ւը բա­ցում է փա­կագ­ծե­րը, որ Նի­կո­լը դեռ ան­ցած տա­րեսկզ­բին հրա­ժար­վել է ար­ցա­խա­հա­յութ­յու­նից, իսկ Ա­րո­յի «դուք­յա­նը» փոր­ձում է դա ար­ցա­խա­հա­յութ­յան «գրպա­նը գցել», թե՝ Շահ­րա­ման­յանն է նման բան ստո­րագ­րել: Ի­հար­կե, Բաք­վի հետ սո­վո­րա­կան «պա­սե­րով խա­ղի» է նման­վում, բայց դա չէ այս պա­հին ա­մե­նա­ա­ռաջ­նա­յի­նը, այլ այն, որ Նի­կոլն ու Ա­րոն ստիպ­ված են ե­ղել այս պա­հին ա­մե­նա­խո­ցե­լի տար­բե­րա­կին անց­նել: Այ­սինքն, ո՞վ է Շահ­րա­ման­յա­նը, որ Ար­ցա­խը լու­ծա­րե­լու հրա­ման ստո­րագ­րեր. ե­թե ան­գամ նրան ան­վա­նենք օ­րի­նա­կան նա­խա­գահ, մեկ է, նման հրա­մա­նը ոչ մի նա­խա­գա­հի լիա­զո­րութ­յան մեջ չի մտնում: Ու ա­հա նի­կո­լա­կան թի­մը, հիմն­վե­լով ինչ-որ ա­նո­րոշ Շահ­րա­ման­յա­նի միան­գա­մայն ա­պօ­րի­նի խզբզան­քի վրա, պատ­մա­կան մասշ­տա­բի ո­րո­շո՞ւմ է կա­յաց­րել, ո­րը, կրկնենք, խստո­րեն հա­կա­սում է ոչ միայն ի­րենց իսկ տված նա­խընտ­րա­կան խոս­տում­նե­րին, այլ նաեւ` հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յա­նը:

Ի­րա­կա­նում, հաս­կա­նա­լի է, Շահ­րա­ման­յա­նի այդ խզբզանքն այս­տեղ ոչ մի կապ չու­նի. Ա­լիե­ւին խոս­տա­ցել են, որ կհրա­ժար­վեն ցե­ղաս­պան­ված ար­ցա­խա­հա­յե­րից եւ դրա հետ կապ­ված ա­մեն մի պա­հանջ-պայ­մա­նից, եւ ի­րա­կա­նաց­րել են դա: Ու հի­մա, այս պատ­մութ­յու­նը հենց Շահ­րա­ման­յա­նի եւ ար­ցա­խա­հա­յութ­յան «ջեբն են գցում», քանի որ այլ հար­մար «ջեբ» պար­զա­պես չկա: Ժա­մա­նա­կին այդ ա­մե­նը գցում էին «ռսի ջե­բը»: Մինչ­դեռ այն խա­ղե­րը, ո­րոնք տվել են Ար­ցա­խը դա­տար­կե­լուց հե­տո, երբ ռուս­ներն ան­գամ բա­նակ­ցա­յին մա­կար­դա­կով այս ա­մե­նից դուրս էին թողն­վել, ոչ մի կերպ «ռսի ջե­բը» գցել չես կա­րող: Մ­յուս հիմ­նա­կան մե­ղա­վո­րին՝ Բ­րի­տա­նիա­յի գլխա­վո­րութ­յամբ լի­բե­րաստ­նե­րին, ո­րոնք ի­րա­կա­նում հա­յա­թա­փե­ցին Ար­ցա­խը, բնա­կա­նա­բար, Նի­կո­լը չի կա­րող հանդգ­նել` մե­ղադ­րել: Մ­նում է Շահ­րա­ման­յա­նը:

ԻՆՉՈՒ ԱՅՍ ՊԱՀԻՆ

­Բայց այս ա­մե­նին մո­տե­նանք այլ կող­մից. իսկ ին­չո՞ւ Ա­լիե­ւը հենց հի­մա ո­րո­շեց բա­ցել այն, ինչը մեկ տա­րուց ա­վել գաղտ­նի էր պահ­վում: Այ­սինքն, որ Նի­կո­լը հրա­ժար­վել է Ար­ցա­խի հետ կապ­ված ա­մեն ին­չից: Ի­հար­կե, կա­րող է նաեւ տպա­վո­րութ­յուն ա­ռա­ջա­նար, թե Հեյ­դա­րո­վի­չը դրա­նով «տա­կից» պաշտ­պա­նում է Նի­կո­լին, թե, տե­սեք, մին­չեւ ան­ցած տա­րի հա­մա­ռո­րեն մտա­ծում էր ար­ցա­խա­հա­յութ­յան մա­սին, բայց հե­տո հաշտ­վեց ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Բայց ի­րա­կա­նում այդ­քան էլ այդ­պես չէ: Ն­կա­տի ու­նենք, որ Ա­լիեւն այսկերպ նաեւ մեկ փաստ է հրամց­նում. գո­նե 2023թ.-ին եւ դրա­նից ա­ռաջ Ար­ցա­խը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» մտցնե­լու հար­ցը ե­ղել է օ­րա­կար­գում: Ա­վե­լի կոնկ­րե­տաց­նենք. այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը գտնվել է ՌԴ-ի հետ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում, այն է՝ Մոսկ­վան էր ա­ռաջ տա­նում այդ ա­մե­նը, Ար­ցա­խի հար­ցը գտնվել է օ­րա­կար­գում: Ընդ ո­րում, այդ ըն­թաց­քում Նի­կոլն ար­դեն հասց­րել էր Պ­րա­հա­յում հրա­ժար­վել Ար­ցա­խից: Իսկ ա­հա հա­յա­թա­փու­մից հե­տո, երբ ար­դեն Մոսկ­վա­ն լիո­վին դուրս էր մղված հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցից, եւ ամ­բողջ խա­ղը «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում էր, Նի­կո­լը վա­զել եւ հրա­ժար­վել է նաեւ ար­ցա­խա­հա­յութ­յու­նից, միա­ժա­մա­նակ նաեւ ար­գե­լա­փա­կե­լով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­մա­նը ռուս­նե­րի մաս­նակ­ցութ­յան հար­ցը՝ սահ­ման­ված նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով:

­Թե ինչ կապ ու­նի այս­տեղ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման, փոր­ձենք տես­նել: Այս բո­լոր բա­ցա­հայ­տում­նե­րը, հի­շեց­նենք, տե­ղի ու­նե­ցավ լի­բե­րաստ Շ­տայն­մա­յե­րի այ­ցի շրջա­նակ­նե­րում: Շ­տայն­մա­յե­րը Ե­րե­ւա­նում խո­սում էր մեկ բա­նից՝ կնքվի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» եւ գոր­ծարկ­վի Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան-­Թուր­քիա մի­ջանց­քը, ո­րին ինչ ա­նուն էլ տան, դա նույն «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է: Նույն մտքե­րը նա ա­ռաջ էր տա­նում նաեւ Բաք­վում: Այ­սինքն, փոր­ձում են օ­րա­կար­գում պա­հել նույն թե­մա­նե­րը, ո­րոնք դրված էին դեռ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման հիմ­քե­րում: Բայց նաեւ ակն­հայտ է, որ Շ­տայն­մա­յե­րի տե­րե­րը պետք է շտա­պեն. ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը, լավ թե վատ, շա­րու­նա­կում են բա­վա­կա­նին ակ­տի­վո­րեն բա­նակ­ցել, եւ ե­թե դա հասց­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ա­պա եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը կա­րող են հան­գիստ մո­ռա­նալ  հին ծրագ­րե­րի մա­սին: Ու այն, որ հի­մա Մակ­րո­նի փո­խա­րեն ար­դեն ի­րե­նից շատ ա­վե­լի քիչ ար­ժեք ներ­կա­յաց­նող Շ­տայն­մա­յե­րին եւ ու­ղար­կել, դա էլ հու­շում է, որ ա­ռաձ­նա­կի հույ­սեր այս պա­հին էլ չկան:

Ա­մեն դեպ­քում, նման է, որ այս ան­գամ էլ Ա­լիե­ւին հա­մո­զել չկա­րո­ղա­ցան. նա շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման մա­սին իր հայտ­նի եր­կու պայ­ման­նե­րը՝ Մինս­կի խմբի լու­ծա­րումը եւ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լը: Լավ հաս­կա­նա­լով, որ եր­կու հարցն էլ բա­ցար­ձա­կա­պես Նի­կո­լից կախ­ված չէ, այ­լա­պես վա­ղուց կլուծ­վեր: Մինս­կի խում­բը Նի­կո­լը չէ, որ ստեղ­ծել է, որ նա կա­րո­ղա­նա լու­ծա­րել: Իսկ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խել, ին­չը ա­վե­լորդ ան­գամ հիմ­նա­վո­րե­ցին վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րը, Նի­կո­լը հաս­նե­լու ո­րե­ւէ շանս չու­նի: Ու նաեւ նկա­տենք, որ Ա­լիեւն իր քայ­լե­րով էլ ա­վե­լի է նվա­զեց­նում Նի­կո­լի այդ շան­սե­րը: Այ­սինքն, Հեյ­դա­րո­վի­չը դժվար թե չհաս­կա­նա, որ երբ բա­ցում է փա­կագ­ծե­րը, թե ինչ­պես է Նի­կոլը վերջ­նա­կա­նա­պես «ծա­խել» ար­ցա­խա­հա­յութ­յա­նը, ա­պա դա եւս մեկ ծանր հար­ված է Վո­վա­յի­չի ներ­քին վար­կա­նի­շին, այ­սինքն` էլ ա­վե­լի ա­նի­րա­տե­սա­կան է դարձ­նում Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու նրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Բայց ե­թե գի­տակ­ցում եւ գնում է այդ քայ­լին, ա­պա բա­ցատ­րութ­յու­նը մեկն է՝ Ա­լիեւն այս պա­հին ոչ մի փաս­տա­թուղթ էլ ստո­րագ­րել չի պատ­րաստ­վում, թեեւ դրա քո­ղի տակ ա­ռա­վե­լա­գույնն ար­դեն Նի­կո­լից ստա­ցել է: Հի­մա նրան այլ բան է պետք՝ մի փոքր սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը թեժ պա­հել, մին­չեւ պարզ կդառ­նա, թե ի­րա­դար­ձութ­յու­ններն ուր են զար­գա­նում: Ա­սենք, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում Ի­րա­նի շուրջ կպայ­թի՞ մեծ պա­տե­րազմ, այդ դեպ­քում կա­րե­լի է նաեւ Ս­յու­նի­քի մա­սին մտա­ծել: Ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը կպայ­մա­նա­վոր­վե՞ն, ու­րեմն այլ ռազ­մա­վա­րութ­յուն կընտ­րի: Կարճ ա­սած, Ա­լիե­ւը լիո­վին պահ­պա­նում է մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը` ի տար­բե­րութ­յուն ա­մեն ինչ ոչն­չաց­րած եւ խո­րը փա­կու­ղի մտած Նի­կո­լի:

https://iravunk.com/sim/?p=309949&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան